Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

iEV A50 էլեկտրամոբիլի առաջնամուտը կարող է կայանալ արդեն Պեկինի ավտոսրահում:
28 Փետրվար 2018

Չինական հանրահայտ JAC ավտոարտադրող ընկերությունը տարածել է տեղեկություններ նոր էլեկտրական iEV A50 սեդանի մասին: Նորույթը շուկա կհանվի անմիջապես առաջնամուտից հետո, որը կկայանա այս տարվա ապրիլին Պեկինում: 

Նախնական տեղեկություններով նոր էլեկտրամոբիլը կունենա C-դասի սստանդարտ սեդանին բնորոշ արտաքին չափսեր: Թափքի երկարությունը կկազմի մոտ 4,5 մետր, իսկ անվային բազան՝ 2,7 մետր:



JAC iEV A50 մոդելի ուժային սարքը բաղկացած է 150  ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից և հետևի նստատեղերի հատվածում՝ հատակի տակ տեղադրված լիթիում-իոնային մարտկոցներից: Սեդանը կառաջարկվի երկու տարբերակով, որոնք միմյանցից կտարբերվեն մարտկոցների տարողունակաությամբ:  Մեկ դեպքում այն կկազմի 47 կՎտժ, իսկ ընթացքի պաշարը չի գերազանցի 330 կիլոմտերը: Երկրորդ սարքը համալրված կլինի  60 կՎտժ մարտկոցով, որի շնորհիվ ավտոմեքենան կարող է անցնել շուրջ 500 կմ: Փորձագետներըր ենթադրվում են, որ իրական պայմաններում ավտոմեքենայի ընթացքի պաշարը կլինի մոտ 400 կմ:



Ավտոմեքենայի առավելագույն արագությունը սահմանափակված կլինի 150 կմ/ժ ցուցանիշով: Ինչպես հավաստիացնում է արտադրողը, մեկուկես ժամ տևողությամբ արագ լիցքավորումը թույլ կտա ապահովել մարտկոցների տարողութնակության 80% տոկոսը:

Բացի Չինաստանի շուկայից ավտոմեքենան նախատեսվում է վաճառվել նաև  ընկերության համար կարևոր այլ շուկաներում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio