Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենափոքր Lexus քրոսովերի առաջին պատկերները: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27 Փետրվար 2018

Lexus ընկերությունը հրապարակել է UX անվանումն ստացած մոդելի առաջին պատկերն ու տեսանյութը, որոնք բացահայտում են ճապոնական ապրանքանշանի ամենափոքր քրոսովերի էքստերիերի և ինտերիերի դիզայնը: Մոդելի նորամուտը ակնկալվում է Ժնևի ավտոսրահում:

Նորույթի վերաբերյալ բոլոր մանրամասները դեռևս մնում են անհայտ: Ընկերությունում նշում են միայն, որ Lexus UX-ը կառուցվել է բոլորովին նոր հենահարթակի վրա, որն ապահովել է «զանգվածի ցածր կենտրոնը, ինչպես նաև հեչբեքներին բնորոշ կառավարելիությունը»: 



Ընկերության մոդելային շարքում նոր կոմպակտ քրոսովերը տեղ կզբաղեցնի NX-ից մեկ աստիճան ցածր դիրքում, և փաստացի կգրավի հիբրիդային CT 200h հեչբեքի տեղը:

Ելնելով ներկայացված տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ Lexus UX-ի հիմնական մրցակիցները կլինեն  Mercedes-Benz GLA , Audi Q3, BMW X1 և Infiniti QX30 մոդելները:


Lexus UX-ի կոնցեպտուալ նախորդը ներկայացվել էր 2016թ Փարիզի ավտորսահում (տես այս նյութի նկարները): Նույնանուն օրինակի առանձնահատկությունը կինետիկ նստատեղերն էին, որոնց թիկնակները պատրաստված էին սինթետիկ սարդոստայնի մանրաթելի հիմիան վրա ստեղծված էկո-նյութերից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio