Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan Terra` ցուցադրված են առաջին պաշտոնական պատկերները: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Փետրվար 2018

Nissan Terra` ցուցադրված են առաջին պաշտոնական պատկերները: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Nissan ընկերությունը տարածել է նոր շրջանակային Terra ամենագնացի առաջին լուսանկարները և պաշտոնական տեղեկատվությունը: Մոդելը լայն հանրությանը կներկայացվի ապրիլին կայանալիք Պեկինի ավտոսրահում:

Ճապոնական ընկերությունում նշում են, որ այս ավտոմեքենան առաջին մարդատար մոդելն է, որը ստեղծվել է թեթև կոմերցիոն տրանսպորտի հենահարթակի վրա: Ամենագնացի հիմքում ընկած է Navara պիքապը, որը ժամանակին նաև հիմք էր ծառայել նախորդ սերնդի Pathfinder ամենագնացի համար: Ենթադրվում է, որ ավոտմեքենան կվաճառվի ոչ միայն Չինաստանում, այլև մի քանի այլ շուկաներում: 

Արտաքինից Terra-ն բավական նման է Navara-ին, չնայած առաջնամասում նկատելի են տարբերվող տարրերը՝ լուսարձակները, ռադիատորի վանդակաճաղը և թափարգելը: Նույնը կարելի է ասել ավտոմեքենայի ինտերիերի մասին, որտեղ ուշադրության է արժանի մեծ էկրանով մուլտիմեդիա համակարգը և շարժիչի գործարկման կոճակը: Մոդելը առաջարկվելու է յոթ նստատեղով, դրա երկարությունը կկազմի 4882 մմ, իսկ անվային բազան՝ 2850 մմ, ինչը ենթադրում է, որ ավտոմեքենան ավելի մեծ կլինի, քան հիմնական մրցակիցները:

 

Սպառման հիմնական շուկայում՝ Չինաստանում, Nissan Terran կհամալրվի բացառապես 184 ձ.ուժ հզորությամբ 2,5-լիտրանոց բենզինային շարժիչով, իսկ այլ երկներում դրան կավելանան նաև ներկայիս Navara-ի համար առաջարկվող 2,3 և 2,5 լիտր ծավալով տուրբոդիզելները: Որպես փոխանցումատուփ առաջարկվում են 6-աստիճան մեխանիկան և 7-աստիճան ավտոմատը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio