ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Volvo V60` 390 ձ.ուժ հիբրիդ: Ունիվերսալ, որն ուզում ես վարել: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22 Փետրվար 2018
Volvo ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի V60 ունիվերսալը: Նորույթի շնորհանդեսը տեղի ունեցավ Շվեդիայի մայրաքաղաքում կայացած հատուկ միջոցառման ժամանակ: Մոդելն առաջարկվում է երկու հիբրիդային ուժային ագրեգատով (դրանցից մեկը՝ 390 ձ.ուժ) և անվտանգության նորագույն համակարգերի ընդլայնված փաթեթով:
Նոր Volvo V60-ը կառուցված է SPA (Scalable Product Architecture) մոդուլային հենահարթակի վրա, որը կիրառվել է XC60 քրոսովերի և 90-րդ սերիայի արտադրության ժամանակ: Մոդելի գաբարիտային երկարությունը կազմում է 4761 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2872 մմ, ինչը համապատասխանաբար 117 մմ և 98 մմ-ով ավելին է, քան XC60 մոդելի ցուցանիշները: Ունվերսալի բեռնախցիկի ծավալը պատահունային գծի մակարդակում կազմում է 529 լիտր: Ծալելով երկրորդ շարքի նստատեղերը՝ այս ցուցանիշը կարելի հասցնել մինչև 841 և 1364 լիտր (համապատասխանաբար պատուհանային գծի և տանիքի մակարդակում):
Նորույթի ուժային ագրեգատների շարքը բաղկացած է ֆիրմային բենզինային T5 և T6 (225 և 275 ձ.ուժ) շարժիչներից, ինչպես նաև D3 և D4 (135 և 165 ձ.ուժ): Մոդելային շարքի էլեկտրիֆիկացման ռազմավարության համաձայն V60-ը կստանա ևս երկու հիբրիդային ուժային սարք՝ 340 ձ.ուժ հզորությամբ T6-ն ու 390 ձ.ուժ հզորությամբ T8-ը:
Ունիվերսալի համալրումը ներառում է ինքնուրույն արգելակման ֆունկցիայով City Safety համակարգը՝ ըստ արտադրողի միակը շուկայում, որն ունակ է տարբերել հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին: Կիսաինքնավար կառավարման Pilot Assist համակարգը, որը պատասխանատու է մինչև 130 կմ/ժ արագությունների դեպքում մանևրման, թափառքի և արգելակման համար, այժն նաև կատարելագործվել է և օգնում է շրջադարձերի հաղթահարմանը: V60-ի օժանդակ տեխնոլոգիաների թվում են ճանապարհից շեղվելու կանխման համակարգը, հանդիպակաց շարք դուրս գալու կանխման համակարգը, ինչպես նաև հատող ուղղությամբ երթևեկող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը:
V60-ը ներառած է Care by Volvo ծրագրի մեջ, ինչը նշանակում է, որ հաճախորդը կարող է ամբողջությամբ չվճարել ավտոմեքենայի համար, այլ կատարել ամսական բաժանորդագրական վճարումներ: Ֆիքսված գումարը ներառում է ավտոմեքենայի արժեքը, ապահովագրությունն ու դրա սպասարկման ծառայությունների գինը (լվացում, լիցքավորում կամ սրահի մաքրում): Ծրագիրը ենթադրում է նաև զանազան լրացուցիչ ֆունկցիաներ, օրինակ, սննդի առաքում անմիջապես ավտոմեքենայի սրահ:
Հայաստանում Volvo V60 ավտոմեքենայի հասանելիության մասին կարող եք տեղեկանալ Volvo ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա» ընկերությունից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: