ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ferrari 488 Pista՝ առասպելի վերադարձը:
21 Փետրվար 2018
Իտալական ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 488 GTB սուպերկարի ավելի թեթև և հզոր տարբերակի պատկերները: Ինչպես և ենթադրվում էր, նոր մոդելը ստացել է Pista անվանումը, որը իտալերենից կարելի է թարգմանել «մրցուղի»: Հարկ է նշել, որ Ferrari-ի ինժեներները կարողացել են նվազեցնել ավտոմեքենայի զանգվածը ևս 90 կգ-ով՝ հասցնելով այն 1280 կգ:
Բացի այդ Ferrari 488 Pista-ի հզորությունը կազմում է 711 ձ.ուժ, ինչը ևս 50 կետով ավելին է, քան ստանդարտ տարբերակինը: Ընկերությունում պաշտոնապես հայտարարում են, որ սա հզորության ամենամեծ ավելացումն է, որը առաջարկվում է հատուկ տարբերակի համար: Եվ դա պատահական չէ, քանի որ Pista-ն ստացել է Ferrari-ի պատմության մեջ ամենահզոր բիտուրբո V8 շարժիչը, որի ծավալը կազմում է 3,9 լիտր, իսկ ոլորող մոմենտը՝ 770 Նմ:
Զանգվածի նվազեցումը և հզորության ավելացումը թույլ են տվել էլ ավելի բարելավել ավտոմեքենայի դինամիկան: Այսպես 0-ից 100 կմ/ժ արագացումը տեղի է ունենում ընդամենը 2,85 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ արագություն զարգացնելու համար Pista-ին անհրաժեշտ է 7,6 վայրկյան: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:
Ինչպես և շատ այլ ավտոմեքենաների դեպքում, Ferrari 488 Pista մոդելի հանրային նորամուտը կկայանա մարտին՝ Ժնևի միջազգաին ավտոցուցահանդեսում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: