ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացված է նոր սերնդի Kia Ceed մոդելը
16 Փետրվար 2018
Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսին ընդառաջ Kia ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի Ceed հեչբեքը: Առաջին հայացքից աչքի է զառնում մոդելի անվանման գրվածքի փոփոխությունը, զգալիորեն վերանայվել է էքստերիերի և ինտերիերի դիզայնը, ինչպես նաև ավելացել են նոր սարքավորումներ:
Նոր Ceed-ը պահպանել է անկախ կախոցների համակարգը, սակայն արդեն իսկ հավաքվում է նոր հենահարթակի վրա, ինչի շնորհիվ նոր սերունդը 20 մմ ավելի երկար և 23 մմ ավելի ցածր է նախորդ տարբերակից: Տասնհինգ լիտրով ավելացել է նաև բեռնախցիկի ծավալը՝ հասնելով 395 լիտրի:
Ուժային ագրեգատների շարքը բաղկացած է երեք բենզինային շարժիչից (100, 120 և 140 ձ.ուժ հզորությամբ) ինչպես նաև նոր 1,6 լ ծավալով դիզելային շարժիչի երկու տարբերակներից՝ 115 և 136 ձ.ուժ հզորությամբ: Այս բոլոր շարժիչները սարքավորվում են վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփով, իսկ առավել հզոր բենզինային տարբերակների համար առաջարկվում է նաև յոթաստիճան ռոբոտացված ավտոմատը:
Լրացուցիչ վճարով կարելի է ձեռք բերել «էկո-փաթեթ», որի կազմում են ռադիատորի փականակները, ավելի ցածր կախոցը, հարթ փակ հատակը, ինչպես նաև գլորքի ցածր դիմադրությամբ Michelin անվադողերը: Միևնույն ժամանակ նոր Ceed-ը հագեցած է բազում տեխնոլոգիաներվ: Մոդելը սարքավորված է ադապտիվ քրուիզ-կոնտրոլով, սմարթֆոնից կառավարվող ֆունկցիաներով, JBL աուդիոհամակարգով, մուլտիմեդիա համակարգով, կույր գոտիների և երթևեկության շարքի վերահսկման համակարգերով, ինչպես նաև կայանմանն օժանդակող տեխնիկական և ծրագրային բազում լուծումներով:
Նոր Kia Ceed-ի արտադրությունը կսկսի արդեն 2018 թ մայիսն, իսկ վաճառքները կմեկնարկեն ամռանը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: