Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Maybach-ը կտարբերվի «սովորական» S-դասից:
15 Փետրվար 2018

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց առաջատար Maybach սեդանի նոր լուծումները: Կատարված փոփոխությունները կոչված են էլ ավելի ընդգծել Maybach-ի և S-դասի տարբերությունները, ինչի նպատակով ավտոմեքենան ստացել է ռադիատորի նոր վանդակաճաղ, որն իրականացված է Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտի ոճով, ինչպես նաև երկգույնանի թափք: 

Թափքի ներկային ծածկույթը հասանելի կլինի ինը տարբեր համադրություններով: Երանգի խորությունն ընդգծելու համար մուգ գույները կարելի է պատել թափանցիկ լաքի կրկնակի շերտով, ընդ որում երկու շերտերի միջև միջանկյալ հղկումը կատարվում է ձեռքով:



Երկգույնանի լուծում է առաջարկվում նաև ավտոմեքենայի ինտերիերի համար, որն այսուհետ կարելի է պատվիրել երկու նոր գունային համադրությամբ՝ շագանակագույն/սև և բեժ/սև: Իսկ եթե հաճախորդը ընտրի ամբողջությամբ սևով պատված սրահը, ապա դարձակարերն այդ դեպքում կարող են արվել պղնձագույն, ոսկեգույն կալ պլատինե թելերով:



Mercedes Maybach-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ Maybach S 560 4Matic և Maybach S 650: Առաջինը սարքավորվում է 469 ձ.ուժ (700 Նմ) 4-լիտրանոց V8 տուբոշարժիչով, իսկ թոփային տարբերակը կստանա 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio