ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Mercedes AMG G63` 585 ձ.ուժ և 4,5 վայրկյան մինչև «հարյուրը»
14 Փետրվար 2018
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի G-դասի ամենագնացի «լիցքավորված» տարբերակը: G63 մոդիֆիկացիան ստացել է նոր ուժային ագրեգատ և մեկ վայրկյանով ավելի արագ է թափ առնում, քան նախորդ սերունդը:
Mercedes AMG G63 մոդելը համալրվում է չորս լիտր ծավալով բիտուրբո V8 շարժիչով, որը թույլ է տալիս անջատել գլաններից չորսը, երբ ծանրաբեռնվածությունը մեծ չի: Շարժիչը զարգացնում է 585 ձ.ուժ հզորություն և 850 Նմ առավելագույն ոլորող մոմենտ, որը հասանելի է պտույտների 2500-3500 պտր տիրույթում: Ավտոմեքենան սարքավորվում է 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով, որը կարելի է կառավարել փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկների օգնությամբ:
0-100 կմ/ժ արագացումը տեղի է ունենում ընդամենը 4,5 վայրկյանում, ինչը 0,9 վայրկյանով ավելի արագ է, քան նախորդ սերնդի ավտոմեքենայի ցուցանիշը: Առավելագույն արագությունը հասցված է 220 կմ/ժ, որը կարելի է էլ ավելի մեծացնել՝ օգտվելով օպցիաների AMG Driver’s pack փաթեթից: Այս ամենով հանդերձ վառելիքի ծախսը բավական համեստ է՝ 13,2 լիտր 100 կիլոմետրին:
Mercedes AMG G63-ը սարքավորվելու է նոր ադապտիվ կախոցով, իսկ լիաքարշ համակարգն առանձնանում է մեծ փոխանցումային թվով (2,93` 2,1-ի փոխարեն) աչքի ընկնող իջեցնող փոխանցումով և էլեկտրոնային կառավարմամբ արտաճանապարհային նոր ռեժիմներով՝ «Sand», «Trail» և «Rock»:
Այս ամենից զատ մոդելը սարքավորված է լուսադիոդային լուսարձակներով, արտանետման սպորտային համակարգով, որի ձայնը կարգավորվում է սրահում առկա կոճակի օգնությամբ, ակտիվ նստատեղերով, 22-դյույմանոց անվասկավառակներով, հզոր արգելակներով, նոր AMG-ղեկով և քրուիզ-կոնտրոլ համակարգով:
Նոր Mercedes AMG G63-ը լայն հանրությանը կցուցադրվի Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսի ժամանակ, իսկ պաշտոնակն վաճառքները կսկվեն արդեն այս տարվա հունիսին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: