Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիբրիդային Range Rover Sport-ը հաղթահարեց «Վիշապի Ճանապարհը» (ՏԵՍԱՆՅՆՈՒԹ)
13 Փետրվար 2018

Range Rover Sport ամենագնացի հիբրիդային տարբերակը բարձրացավ «Վիշապի Ճանապարհ» կոչվող ոլորաններով դեպի «Երկնքի դարպասներ» տաճարը՝ հաղթահարելով նաև 999 աստիճանից բաղկացած բարձունքը:



Բարձունքի հաղթահարման ժամանակ ավտոմեքենայի ղեկին էր 2017թ «Լը-Մանի 24 ժամը» մրցավազքի հաղթող, Formula E առաջնությանը մասնակցող Panasonic Jaguar Racing թիմի ազգությամբ չինացի մրցարշավորդ՝ Հո Փին Թունը: Մինչև սանդուղքը հաղթահարելը, նա նաև անցավ 99 վտանգավոր ոլորաններով մի քանի կլիոմետրանոց ճանապարհy: Այս մասին է պատմում Land Rover ընկերության Youtube-յան պաշտոնական ալիքը:


Հիշեցնենք, որ հիբրիդային Range Rover Sport-ը վաճառքում հայտնվեց 2017 թ հոկտեմբերից: Այն սարքավորվում է 300 ձ.ուժ հզորությամբ տուրբոշարժիչով, 116 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական ագրեգատով, 13,1 կՎտ/ժ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցով և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Հայաստանում ավտոմեքենայի հասանելիությունը կարող եք ճշտել Լand Rover-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio