ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ի տարօրինակ կոնցեպտը ցուցադրվեց Դելիի ավտոսրահում
12 Փետրվար 2018
Համաշխարհային առաջատար ավտոարտադրողները երբեմն օգտագործում են աշխարհի տարբեր երկներում կազմակերվող ավտոցուցահանդեսները տվյալ շուկայի համար նախատեսված և մնացածներին որոշ առումով «տարօրինակ» թվացող կոնցեպտներ ցուցադրելու համար: Սակայն Դելիի այս տարվա ավտոսրահում Renault-ի ներկայացած կոնցեպտը նույնիսկ այս տեսանկյունից էր անսպասելի:
Trezor և Zoe e-Sport «ավանդական» կոնցեպտների կոզքին բոլորովին անսպասելի հայտնվեց նոր ավտոմեքենա՝ օրիգինալ «LE Concept» («Կոնցեպտ») անվանումով, որը նախագծել էին Renault-ի Դիզայնի հնդկական ակադեմիայի սաները: Այս զարմանալի ավտոմեքենան նախատեսված է երիտասարդ քաղաքաբնակների համար, որոնք այնուամենայնիվ կապ են պահպանում ծովի հետ: Այդ մասին են հուշում կոնցեպտի էքստերիերի գծերը, ինչպես նաև սրահի անսպասելի փայտյա լուծումներն ու հատակին փռված խճաքարը:
Սարքավորումների վահանակն, ինչպես արդեն իսկ ընդունված է նմանատիպ ավտոմեքենաների համար, իրենից ներկայացնում է մի ամբողջական երկար հպումային էկրան, իսկ սրահում աչքի ընկնող տարրերից են մինիմալիստական ղեկն ու փայտից պատրաստված նստատեղերը:
Չնայած բազում զվարճալի և անսպաելի լուծումներին, բարեբախտաբար, այս ավտոմեքենան ընդամենը ուսումնական աշխատանք է և երբեք սերիական արտադրության չի հանվի:
Լուսանկարները՝ Renault Design Academy India
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: