Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ցուցադրեց նոր քրոսովերի կոնցեպտը, որը պետք է մրցակցի Hyundai Creta-ի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 Փետրվար 2018

Դելիում ընթացող ավտոցուցահանդեսի շրջանակներում հարավկորեական Kia ընկերությունը ցուցադրեց SP կոմպակտ քրոսովերի կոնցեպտը: Նոր մոդելի արտադրությունը կսկսվի Հնդկաստանում արդեն մոտ ապագայում:

Սա կարևոր է ընկերության համար, քանի որ այն նոր է պատրաստվում գրավել հնդկական շուկան, և բնականաբար նոր քրոսովերի առկայությունը մոդելային շարքում դիտարկվում է որպես լուրջ մրցակցային առավելություն: Ավտոմեքենայի արտաքինը նախագծվել է Սեուլի դիզայն-ստուդիայում՝ հաշվի առնելով պոտենցիալ գնորդների կենցաղի և պահանջների առանձնահատկությունները:

Արտաքինից Kia SP-ն նման է սերիական մոդելի, միակ բանը, որը շեշտում է ավտոմեքենայի կոնցեպտուալ բնույթը ահռելի մեծ թեթևաձույլ անվասկավառակներն են: Մնացած առանձնահատկություններից հիշատակման են արժանի «երկաստիճան» օպտիկան` նեղ վերին հատվածով, կարճ ցվիքները, երկար կապոտն ու դեպի հետ տարված խցիկը:


Ավտոսրահում ոչ մի տեխնիկական մանրամասն չի բացահայտվել: Ենթադրվում է, որր սերիական SP-ն կսարքավորվի 1,6 լիտր ծավալով բենզինային և 1,5 լիտր ծավալով տուրբո դիզելային շարժիչներով: Երկու տարբերակների համար էլ հասանելի կլինեն 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփը, կամ 6-աստիճան ավանդական ավտոմատը:

Ավոտմեքենան կարտադրվի Հնդկաստանի Kia-ի նոր գործարանում, որ շինարարությունն ավարտվում է մոտ ժամանակներս: Գործարանի ընդհանուր հզորությունը կկազմի տարեկան 300 000 ավտոմեքենա:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio