Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը կվերաթողարկի առասպելական D-Type մոդելը սահմանափակ քանակությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Փետրվար 2018

Բրիտանական Jaguar ընկերությունը հայտարարեց D-Type սպորտային ավտոմեքենայի վերաթողարկման մասին: Այս ավտոմեքենան ժամանակին երեք անգամ հաղթել է Լը-Մանի 24 ժամ պաշտամունքային մրցավազում՝ 1955, 1956 և 1957 թթ:  Մինչ օրս գյություն ունեցող վերջին օրինակը արտադրվել է 1956 թ.:

Ի սկզբանե քսաներորդ դարի կեսերին Jaguar-ը նախատեսում էր թվով հարյուր նման ավտոմեքենա թողարկել, սակայն ինչ-ինչ պատճառներով սահմանափակվել էր միայն յոթանասունհինգով: Ընկերության Jaguar Classic ստորաբաժանումը ներկայումս պատրաստվում է լրացնել բացը՝ արտադրելով «պակաս» քսնահինգ օրինակը:



Ավտոմեքենաները պետք է ամբողջովին նույնական լինեն 1950-ականներին արտադրվածներին, և դրան հասնելու համար մասնագետները օգտվելու են գործարանում պահպանված օրիգինալ տեխնիկական փաստաթղթերից: Հաճախորդներին կառաջարկվի D-Type-ի երկու տարբերակ՝ ստանդարտ առաջնամասով (Shortnose, որը արտադրվել էր 1955-ին) և երկարացված առաջնամասով (Longnose, որը լույս աշխարհ էր եկել 1956-ին): 



Արտադրության սկզբում օրիգինալ D-Type-ը սարքավորվել է 3,4 լ ծավալով շարժիչով, որը հետագայում մեծացվել է մինչև 3,8 լ, սակայն Լը-Մանի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Jaguar-ը ստիպված էր սահմանափակել շարժիչի ծավալը 3 լիտրով:


Վերածնված D-Type-ի վաճառքի գինը չի հաղորդվում, սակայն ուշագրավ է, որ դրա ճանապարհային տարբերակը՝ Jaguar XKSS մոդելի համար, որը նույնպես վերականգնվել էր ընկերության կողմից, հաճախորդները պետք է վճարեն շուրջ 1,5 միլիոն դոլար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio