Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին անգամ ցուցադրվեց ապագա Suzuki կոմպակտ քրոսովերը
08 Փետրվար 2018

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում անցկացվող Auto Expo ցուցահանդեսի շրջանակներում Maruti Suzuki ընկերությունը ներկայացրեց Future S կոնցեպտուալ քրոսովերը: Մոդելի գաղափարախոսությունն է. «Քրոսովերի հնարավորությունների խելացի ինտեգրում կոպպակտ թափքի մեջ»: Այն նաև արտացոլում է ընկերության ապագա մոդելների դիզայնի ուղղությունը:

Կոնցեպտի առանձնահատկություններից են դռների բացման եղանակը, համայնապատկերային դիմապակին, առջևի բարակ ու նեղ կանգնակները, բեռնախցիկի դռան՝ սեդանին բնորոշ կառուցվածքը:  Քրոսովերի սրահում տեղադրված է չորս նստատեղ, իսկ Future S-ի հիմնական ֆունկցիաների կառավարումն իրականացվում է կենտրոնական բարձակի հպումային դիսփլեյի միջոցով:



Ենթադրվում է, որ Future S-ը կառուցված է նույն հենահարթակի վրա, ինչը և նոր սերնդի Suzuki Swift-ը: Նախնական տվյալներով հաջորդ տարի շուկա հանվող քրոսովերը կհամալրվի 1.2, 1.3  և 1.5 լ ծավալի շարժիչներով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio