Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Skoda-ն կներկայացնի նոր կոմպակտ քաղաքային քրոսովեր
06 Փետրվար 2018

Ժնևում  մեկնարկելիք միջազգային ավտոցուցահնդեսին ընդառաջ բոլոր մասնակից ընկերությունները հերթով բացահայտում են իրենց ծրագրերը: Այսպես, չեխական Skoda-ն պատրաստվում է հանրության ներկայացնել նոր կոմպակտ քրոսովերի նախատիպը, որը ստացել է VisionX անվանումը և ենթադրվում է, որ կառանձնանա հիբրիդային ուժային ագրեգատով: Մոդելն իրականացված կլինի ապրանքանշանի վերջերս թողարկված Kodiaq և Karoq ավտոմեքենաների ոճով:

Կոմպակտ չափսերն ընդգծվում են դինամիկ գծերի և հետևի ու առջևի լուսարձակների սլացիկ կտրվածքով: Այս ամենի հետ մեկտեղ առաջարկվում է ավտոմեքենան համալրել 20-դյույմանոց անվասկավառակներով, իսկ արտաքինը լրացնում են ամենագնացներին բնորոշ սև պաշտպանիչ տարրերը:

Սրահի դիզայնում գերիշխող դիրք են զբաղեցնում կենտրոնական սենսորային էկրանը և սլացիկ բարձակը, որի վրա են տեղավորվում կառավարման տարրերից շատերը: VisionX-ի նեքրին լուծումների հիմնական առանձնահատկություններից է բյուրեղապակյա ներդիրների առկայությունը, որոնք հատուկ լուսավորության ներքո ընդգծում են ավտոմեքենայի ժամանակակից շունչը:  Volkswagen T-Roc և Seat Arona մոդելների «եղբայրը» սերիական արտադրության կհանվի արդեն հաջորդ տարի:

Հետևեք մեզ Ժնևի ավտոցուցահանդեսի նորությներին մոտիկից ծանոթանալու համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio