Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիբրիդային և էլեկտրական ավտոմեքենաներ ոստիկանության համար ... Վրաստանի ոստիկանության:
05 Փետրվար 2018

Ինչպես հաղորդում է Newsgeorgia.ge կայքը Վրաստանի Ոստիկանությունը Ճապոնիայի կառավարությունից որպես նվեր ստացել է Mitsubishi մակնիշի 96 հիբրիդային և էլեկտրական ավտոմեքենա, որոնց հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Թբիլիսիում:

Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխվարչապետ, ՆԳ նախարար Գեորգի Գախարիան, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանում Ճապոնիայի դեսպանն ու Mitsubishi ընկերության ներկայացուցիչներ:

Նոր տեխնոլոգիաներով հագեցած ավտոմեքենաներից 45-ը հանձնվելու են պարեկային ոստիկանությունը, որը պատասխանատու է նաև ճանապարհային անվտանգության և երթևեկության կազմակերպման համար: Վրաստանի ներքին գործերի նախարարը իր ելույթում շնորհակալություն հայտնեց թե Ճապոնիայի կառավարությանը, թե Mitsubishi-ին այս նվերի համար, նշելով, որ ըստ նախնական պայմանավորվածության ավտոմեքենաները, որոնց թվում են Outlander PHEV և iMi-EV մոդելները, նախատեսված էին երկրի կառավարության անդամների համար, սակայն որոշվեց ավելի նպատակային շահագործել դրանք:

Ակնկալվում է, որ միայն վառելիքի տնտեսման հաշվին Ոստիկանությունը կխնայի շուրջ 200 000 դոլար: Նախարարի խոսքերով, սա միայն առաջին քայլն է պարեկային ոստիկանության ավտոպարկի թարմացման ուղղությամբ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio