Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rinspeed Snap նոր նախատիպ՝ ավտոմեքենա և բնակելի տարածք
07 Դեկտեմբեր 2017

Rinspeed Snap-ը բաղկացած է ամբողջովին կառավարվող շասսիով ինքնավար հենահարթակից և դրա վրա տեղադրվող հատուկ մոդուլից, որը կարող է լինել թե մարդատար, թե բեռնատար: Նորույթի երկարությունը կազմում է 4,682 մետր, բարձրությունը՝ 1,842 մետր, լայնությունը՝ 1,960 մետր, իսկ անվային բազան՝ 3,250 մետր: Կոնցեպտի ամբողջական քաշը մոտ 1700 կգ է:

Ավտոմեքենան աշխատում է ZF ընկերության նախագծած հատուկ էլեկտրական շարժիչով՝ որի հզորությունը տատանվում է 38-ից մինչև 69 կՎտ, իսկ սնուցման աղբյուրը 12 կՎտժ տարողունակությամբ մարտկոցն է: Այս ամենով հանդերձ ինքնավար մոդուլն աչքի է ընկնում տպավորիչ դինամիկ ցուցանիշներով՝ 0-100 կմ/ժ թափառքն իրականացվում է ընդմանեը 5 վայրկյանում, իսկ մեկ լիցքավորումը թույլ է տալիս հաղթահարել մինչև 100 կմ:

Մոդուլային համակարգը թույլ է տալիս նաև պարբերաբար կատարելագործել արդեն իսկ ձեռք բերված ավտոմեքենան, քանի որ դրա էլեկտրոնային բաղադրիչները մի քանի տարին մեկ փոփոխության կարիք են զգում: Իսկ լիցքավորվելու ընթացքում հիմնական մոդուլը բարձրանում է հատուկ հենարանների վրա՝ վերածվելով բնակելի տարածքի կամ շարժական գրասենյակի:

Snap-ում առկա են վեց պրոյեկտորներ՝ նախատեսված արտաքին աշխարհի հետ շփման համար: Դրանցից երկուսը՝ ուղղված երթևեկության այլ մասնակիցներին, տեղեկություններ են արտացոլում առջևի և հետևի հողմապակիներին, իսկ մյուս չորսն օգտագորխվում են ուղևորների հետ հաղորդակցման համար:  

Rinspeed Snap-ի յուրաքանչյուր ուղևորին բաժին է հասնում երեք դիսփլեյ: Շրջադարձային էկրանին արտացոլվում է անհատական ինֆորմացիան, իսկ մյուս երկուսի վրա՝ երթուղու տվյալները, արտաքին տեսախցիկներից ստացվող պատկերներն ու ժամանցային կոնտենտը: Հատուկ լուսադիոդային լամպերը ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ մաքրում են օդը մանրէներից: Ինքնավար այս ավտոմեքենան սարքավորված է նաև օգտատերերի եռաստիճան ճանաչման համակարգով՝ ներառյալ կենսաչափական տվյալները: Այն կարող է ճանաչել դեմքերը և հավաքագրել տվյալներ ուղևրոների նախասիրությունների կամ սովորությունների վերաբերյալ, իսկ հետագայում այս տեղեկությունները օգտագործվում են ձայնային խորհդրատվության համար: 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նմանատիպ գաղափարով հանդես էր եկել նաև Renault ընկերությունը՝ ներկայացնելով Symbioz կոնցեպտը: Մեզ էլ մնում է սպասել և տեսնել, թե իրականում ինչ իրենից կներկայացնի Rinspeed Snap-ը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio