ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar-ն իրական պայմաններում փորձարկեց էլեկտրական I-Pace քրոսովերը
06 Դեկտեմբեր 2017
Jaguar ընկերությունն սկսել է էլեկտրական I-Pace քրոսովերի ճանապարհային փորձարկումների վերջին փուլը՝ հրավիրելով պոտենցիալ հաճախորդներից մեկին: Մակնիշի ինժեների հետ միասին նրանք մոդելի նախատիպը փորձարկեցին Կալիֆորնիայի արևմտան ափին ձգվող մայրուղում՝ ճշտելու համար ավտոմեքենայի ընթացքի իրական պաշարը:
Թեստ-դրայվին մասնակցեցին Jaguar-ի ինժեներ Սայմոն Պաթելը և Պասադենա քաղաքի բնակչուհի Էնն Վոյեն: Նա դիմել էր ընկերությանը՝ հասկանալու համար, արդյոք I-Pace-ը կարող է հաղթահարել իր սիրելի երթուղին: Օգտվելով առիթից՝ ընկերությունը հրավիրեց ամերիկուհուն սեփական փորձով պարզել իրեն հուզող հարցի պատասխանը:
Քրոսովերի նախատիպը առանց լիցքավորման անցավ ավելի քան 320 կմ՝ Լոս-Անջելեսի Սանսեթ զբոսայգուց մինչև Սան-Լուիս-Օբիսպո շրջանի Մորո Բեյ վայրը: Ընդ որում, ըստ ինժեներների, ավտոմեքենան դեռևս պահպանում էր որոշակի ծավալի լիցք ուղևորությունը շարունակելու համար:
Հիշեցնենք որ Jaguar I-Pace-ի նախատիպն առաջին անգամ ցուցադրվել էր մեկ տարի առաջ Լոս-Անջելեսի Միջազգային ավտոսրահում: Այն կառուցված է մոդուլային հենահարաթակի վրա և սարքավորված է ընդհանուր առմամբ 400 ձ.ուժ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչով: Ավտոմեքենայի լիթիում-իոնային մարտկոցների տարողունակությունը կազմում է 90 կՎժ: Ըստ արտադրողի պաշտոնական ցուցանիշների մոդելն ունակ է մեկ լիցքավորումով անցնել մինչև 500 կիլոմետր:
I-Pace քրոսովերի սերիական տարբերակը վաճառքում կհայտնվի արդեն հաջորդ տարի: Ակնկալվում է, որ այն վաճառվելու է նաև հայաստանայն շուկայում՝ Jaguar ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: