Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Աստղային պատերազմներ» ֆիլմով ոգեշնչված Nissan-ները:
02 Դեկտեմբեր 2017

Nissan ընկերությունը՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի ստեղծող Ջորջ Լուկասին պատկանող Lucasfilm կինոընկերության հետ համագործակցության շրջանակներում, Լոս-Անջելեսի ավտոսրահում ներկայացրեց այս ֆանտաստիկ պատումի ոճով ձևավորված վեց ավտոմեքենա: 

Այդ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին երեք Maxima սեդան, որոնցից մեկը նվիրված է պատմության վերջին երեք մասերի գլխավոր հակահերոս, Դարթ Վեյդերի թոռանը՝ Բեն Սոլոյին, երկրորդը՝ TIE կործանիչին, իսկ երրորդը՝ կապիտան Ֆազմային:

Nissan Altima սեդանը նույնպես ձևավորվել էր TIE կործանիչի ոճով, իսկ X-Trail ամենագնացը (որն ամերիկյան շուկայում վաճառվում է Rogue անվանմամբ) նվիրված էր X-Wing կործանիչին և համալրվել էր X-աձև թևերով և աստղամեխանիկական BB-8 դրոիդով: Nissan Qashqai-ը (այն է՝ ամերիկյան Rogue Sport-ը) նմանեցվել է A-wing աստղագնացին: 

Անհրաժեշտ է նշել, որ ավտոմեքենաների այս հավաքածուն վաճառքի ենթակա չէ և նշանավորում է «Աստղային պատերազմների» ութերորդ մասի՝ «Վերջին ջեդայները»  ֆիլմի պրեմիերան, որը Հայաստանում նախատեսված է դեկտեմբերի 14-ին: 

Իսկ ստորև բերված տեսանյութը պատմում է, թե ինչպես են ստեղծվել այս ավտոմեքենաները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio