Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault-ի էլեկտրական ավտոմեքենաների վաճառքները գերազանցեցին 120 000 միավորի ցուցանիշը
20 Նոյեմբեր 2017

Հոկտեմբերի վերջին Renault-ի էլեկտրական մոդելների հավաքական վաճառքները (սկսած 2011 թ) գերազանցեցին 120,000 միավորը (բացառությամբ LSV Twizy մոդելի): Այս աճն առանձնակի նկատելի է վերջին տարում, և մասնավորապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ընդհանուր առմամբ վերջին ամսվա ընթացքում վաճառվել է 2,967 էլեկտրական Renault ավտոմեքենա, ինչը 46%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Այս թիվը ներառում է ավելի քան 2,300 Renault ZOE շարքի ավտոմեքենա (աճը՝ 48%) և շուրջ 650 Kangoo ZE ավտոմեքենա:

Եվ իրականում՝ նոր Kangoo Z.E. մոդելը, որը սարքավորված է 33 կՎժ մարտկոցով և ապահովում է մինչև 270 կմ (NEDC ստանդարտ) անվանական և  ավելի քան 200 կմ իրական ընթացք մեկ լիցքավորումով,  դարձել է գրավիչ լուծում շատ և շատ գնորդների համար: 

Kangoo Z.E. մոդելի վաճառքների միջին մակարդակը 2016 թ հասել էր ամսական գրեթե  330 միավորի, սակայան այս տարվա սկզբին կրկին անկում էր գրանցել մինչև 260 միավորը: Ավելի տարողունակ մարտկոցով նոր մոդելի շուկա դուրս գալը թույլ տվեց կրկին վերադառնալ դինամիկ աճին: Դրա շնորհիվ Kangoo Z.E.-ի հավաքական վաճառքները մոդելի թողարկման պահից կազմում են  շուրջ 28,500 միավոր:

Ընդհանուր առմամբ էլեկտրական Renault ZOE մոդելները կազմում են ֆրասնիական այս ընկերության կողմից աշխարհով մեկ վաճառվող մարդատար ավտոմեքենաների 1.4%-ը:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio