ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bollinger B1 ամբողջովին էլեկտրական ամենագնացը հաղթահարեց «Մահվան ճանապարհը»
16 Նոյեմբեր 2017
Ամերիկյան Bollinger Motors ստարատափը շարունակում է փորձրակել իր նախագծած առաջին մոդելը՝ ամբողջովին էլեկտրական ամենագնացը: Ընկերության YouTube ալիքում հրապարակված տեսանյութը պատմում է, թե ինչպես B1 ամենագնացը հաղթահարեց այսպես կոչված «Մահվան ճանապարհը», որը գտնվում է Կոլորադո նահանգի Ինջինիր լեռնանցքում:
«Մահվան ճանապրհ» է կոչվում խճապատ մի տեղանք, որն անցնում է ծովի մակարդակից 3901 մետր բարձրության վրա: Այն հարուստ է բարդ հատվածներով, քարերով, նեղ անցքերով և փոսերով: Մինչ այդ Bollinger-ը հաղթահարել էր Յութա նահանգի Մոհաբ քաղաքի մոտակայքում գտնվող հանրահայտ լեռներն ու ավազապատ հարթավայրերը:
Bollinger B1-ն առաջին անգամ ներկայացվեց այս տարվա ամռանը: Մեքենան սարքավորված է 360 ձ.ուժ (640 Նմ) հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը սնվում է 60 կամ 100 կիլովատ-ժամ տարողունակությամբ մարտկոցներից: Առաջին դեպքում ընթացքի պաշարը կազմում է մոտ 190 կիլոմետր, երկրորդում՝ 320 կիլոմետր:
Bollinger B1-ի լուսածերպը կազմում է 39 սանտիմետր: Սակայն կարգավորվող հիդրոպնևմատիկ կախոցը թույլ է տալիս մեծացնել այն մինչև 50 սմ, կամ նվազեցնել մինչև 25,5 սանտիմետր: Կախոցի քայլը կազմում է 25 սանտիմետր:
Ամենագնացի առաջին պատվերները կսկսեն ընդունվել արդեն 2018 թ, իսկ առաջին իրական մեքենաները հաճախորդներին կհասցվեն 2019 թ. փետրվարին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: