Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հնդկական Tata կոնցերնը 900 միլիոն դոլարի ներդրում է կատարել Tesla-ի հետ մրցակցող Faraday ընկերության ակտիվենրի մեջ:
14 Նոյեմբեր 2017

Հնդկական Tata կոնցերնը, որին պատկանում են աշխարհահռչակ Jaguar և Land Rover ապրանքանշանները, 900 միլիոն դոլարի ներդրում է կատարել  ամերիկյան Faraday Future ընկերության ակտիվներում: Այդ մասին հաղորդում է Gasgoo հանդեսը: 

Վերջին ժամանակներում Faraday Future ընկերությունը զգալի դժվարությունների է դիմակայում: Այսպես, հոկտմբերին այն լքեցին երկու առաջատար մասնագետները՝ ֆինանսական ծառայության ղեկավար Ստեֆան Քրաուզեն և տեխնիկական տնօրեն Ուլրիխ Կրանցը, ով նախկինում գլխավորում էր  BMW i ստորաբաժանումը: Բացի այդ ընկերությունն անընդհատ հետաձգում է իր առաջին մոդելի սերիական թողարկումը, ինչպես նաև սեփական գործարանի գործարկումը: Դրանք այժմ ակնկալվում են միայն 2019 թ.:  

Tata կոնցերնը Faraday Future-ի բաժնետոմսերի տասը տոկոսից բացի հնարավորութուն կստանա օգտվել ամերիկյան ընկերության էլեկտրական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներից: Հնդկական ընկերությանը հասանելի կլինեն նաև մարկտոկցների տեխնոլոգիաները, քանի որ դեռ մեկ տարի առաջ Faraday Future-ը պայմանավորվածություն էր ձեռք բերել հարավկորեական խոշորագույն LG Chem ընկերության հետ՝ ստեղծելու էլեկտրամոբիլների համար նախատեսված մինչ օրս ամենատարողունակ լիթիում-իոնային մարտկոցները:

Հիշեցնենք, որ Faraday Future-ի առաջին մոդելը՝ FF 91 քրոսովերը, ներկայացվել էր հունվարին: 5,2 մետր երկարությամբ ամնեագնացը սարքավորված էր ընդհանուր 1050 ձ.ուժ հզորությամբ չորս էլեկտրական շարժիչներով: Նշվում էր, որ այս ավտոմեքենան մեկ լիցքավորումով կարող է հաղթահարել մինչև 700 կմ, իսկ 0-ից 100 կմ թափառքի համար պահանջում է ընդամենը 2,39 վայրկյան:

Միևնույն ժամանակ օգոստոսին հայտնի էր դարձել, որ Faraday Future-ը վարձակալել է ամերիկյան Հենֆորդ քաղաքում գտնվող Pirelli անվադողերի նախկին գործարանը, որտեղ էլ և նախատեսվում է ավվտոմեքենաների արտադրությունը:

Մեզ էլ մնում է հետևել՝ թո ով հաղթող դուրս կգա երկու «ֆիզիկոս-գիտնականների» պայքարում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio