Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault ընկերությոունը ներկայացրեց Callie ինքնավար տեխնոլոգիան
08 Նոյեմբեր 2017

Renault ընկերությունը ներկայացրեց Callie անվանումը ստացած տեխնոլոգիան, որը թույլ կտա ինքնավար ավտոմեքենաներին շրջանցել ճանապարհին հանդիպող խոչընդոտները նույն հաջողությամբ ու վարպետությամբ, ինչպես դա անում են պրոֆեսիոնալ վարորդները: Ինչպես նշում են ֆրասնիական ավտոսհսկայի պաշտոնյաները՝ համակարգը սերիական ավտոմեքենաների վրա կսկսի տեղադրվել մոտակա հինգ տարիների ընթացքում:

Հատուկ փորձարկումները թույլ են տվել համեմատել նոր համակարգի աշխատանքը պրոֆեսիոնալ թեստ-պիլոտների գործողությունների հետ, և այն ցուցադրել է հավասարազոր արդյունավետություն: Ակնկալվում է, որ «խոչընդոտների հաղթահարման տեխնոլոգիան» կդառնա վարորդին օժանդակող համալիր լուծումների մի մաս և կտեղադրվի ապրանքանշանին պատկանող տասնհինգ մոդելների վրա:  

Մինչ այդ արդեն հաղորդվել է, որ Renault-Nissan-Mitsubishi Motors ալյանսը շուրջ 10 միլիարդ եվրո է պատրաստվում ծախսել էլեկտրական ավտոմեքենաների և ինքնավար տրանսպորտային միջոցների արտադրմանն ուղղված նոր հարթակների նախագծման և արդյունաբերական հզորությունների գործարկման վրա: 

Նոր Callie համակարգի աշխատանքը կարող եք տեսնել ստորև բերված տեսանյութում: 




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio