ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոլանդական ընկերությունն առաջարկում է Tesla-ն ջրածնային վառելիքի անցկացնելու տեխնոլոգիա:
07 Նոյեմբեր 2017
Մինչ աշխարհը սպասում է Tesla Model 3-ի խոստացած հեղափոխությանը, Նիդերլանդներում գրանցված Holthausen Group ընկերությունը, որն առավել հայտնի է գազի մատակարարման , առաջարկում է զարմանալի լուծում:
Հոլանդացի ինժեներները վստահեցնում են, որ կարողացել են վերազինել Tesla Model S-ն այնպես, որ այն աշխատի ջրածնային վառելիքով և պատրաստ են այս լուծումն առաջարկել որպես առանձին փաթեթ:
Այս մասին հաղորդեց ընկերության հիմնադիր Շտեֆան Հոլթհաուզենը Գրոնինգեն քաղաքում կայացած հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ինժեներներին հաջողվել է «կոտրել» Tesla Model S-ը և փոխարինել էլեկտրական շարժիչը սնուցող մարտկոցները ջրածնային ուժային ագրեգատով:
Հոլթհաուզենի խոսքերով, այս նպատակով օգտագործվել է երկրորդական շուկայից ձեռք բերած Tesla ավտոմեքենա, իսկ փորձի արդյունքում հայտնաբերվել է, որ ավտոմեքենան առաջարկվող լուծման շնորհիվ կարող է գրեթե կրկնապատկել իր ընթացքի պաշարն: Մատնանշվում է մինչև 1000 կմ անկախ վազքի ցուցանիշ՝ NEDC ձևաչափով, որի համաձայն ներկայումս Tesla’s Model S 100D ավտոմեքենայի մեկ լիցքավորումով վազքը կազմում է 632 կմ (393 մղոն):
Իրականում, ջրածնային ավտոմեքենաները, նույնպես էլեկտրական շարժիչով են աշխատում, պարզապես վրեջինիս սնուցումը կատարվում է ոչ թե ավանդական մարտկոցից, այլ ջրածնային սարքից, որն էլ գեներացնում է շարժիչին մատակարարվող էլեկտրաէներգիան:
Հոլանդացի «գյուտարարը» համոզված է, որ ջրածնային բաքերի տեղադրումը հնարավոր է առանց ավտոմեքենայի վրա կոնստրուկտիվ փոփոխություններ կատարելու:
Նոր տարբերակի համար նույնիսկ հատուկ անուն է որոշվել՝ "Hesla”, իսկ Holthausen Group-ը պատրաստվում է վաճառել այն մոտ 50000 եվրո արժեքով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: