ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարվել են Formula E 2017-2018 թթ. առաջնության թիմերի կազմերը
05 Նոյեմբեր 2017
Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Հոնգկոնգում մեկնարկելիք Formula E առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ պաշտոնապես հրապարակվել է 2017-2018 թթ մրցաշրջանի մասնակից թիմերի կազմերը: Այս տարի էլեկտրական բոլիդների աշխարհի առաջնությունում բացի նախորդ երեք տարիների չեմպիոններից, նորամուտը կնշեն հինգ նոր մրցարշավորդ:
Նախորդ տարվա չեմպիոն՝ Լուկաս դի Գրասին իր տիտղոսը կփորձի պաշտպանել Audi Sport ABT Schaeffler թիմի կազմում, Սեբասթիան Բուեմին համալրել է Renault e.dams թիմի կոքպիտը, իսկ Formula E-ի պատմության մեջ առաջին հաղթող՝ բրազիլացի Նելսոն Պիքե կրտսերը հանդես կգա իր համար նոր ավտոմեքենայով՝ Panasonic Jaguar Racing թիմում:
Ինչպես և նախորդ տարի էլեկտրական Ֆորմուլայի անվադողերի բացառիկ մատակարարն է Michelin ընկերությունը:
Ստորև կարող եք գտնել թիմերի ու մրցարշավորդների ամբողջական ցանկը:
N° ԹԻՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՎԱՐՈՐԴ
1 Audi Sport ABT Schaeffler (Գեր) Audi e-tron FE04 Լուկաս դի Գրասսի (Բրազ)
2 DS Virgin Racing (Բրիտ) DS Virgin DSV-03 Սեմ Բյորդ (Բրիտ)
3 Panasonic Jaguar Racing (Բրիտ) Jaguar I-Type II Նելսոն Պիքե (Բրազ)
4 Venturi Formula E Team (Մոնակո) Venturi VM200-FE-03 Էդոարդո Մարտրա (Շվեյց)
5 Venturi Formula E Team (Մոնակո) Venturi VM200-FE-03 Մարո Էնգել (Գեր)
6 DRAGON (ԱՄՆ) PENSKE EV-2 Նիլ Յանի (Շվեյց)
7 DRAGON (ԱՄՆ) PENSKE EV-2 Ժերոմ դ՛Ամբրոզիա (Բել)
8 Renault e.dams (Ֆրանս.) Renault Z.E. 17 Նիկոլա Պրոստ (Ֆրանս)
9 Renault e.dams (Ֆրանսիա) Renault Z.E. 17 Սեբասթիեն Բուեմի (Շվեյց)
16 NIO Formula E Team (Բրիտ) NextEV NIO Sport 003 Օլիվեր Թյորվի (Բրիտ)
18 TECHEETAH (Չին) Renault Z.E. 17 Անդրե Լոթերեր (Բել)
19 Mahindra Racing (Հնդ) Mahindra M4Electro Ֆելիքս Ռոզենքվիստ (Շվեդ)
20 Panasonic Jaguar Racing (Բրիտ) Jaguar I-Type II Միչ Էվանս (ՆԶԼ)
23 Mahindra Racing (Հնդ) Mahindra M4Electro Նիկ Հայդֆելդ (Գեր)
25 TECHEETAH (Չին) Renault Z.E. 17 Ժան-Էրի Վերն (Ֆրա)
27 Andretti Formula E (ԱՄՆ) Andretti ATEC-03 Թոմ Բլումքվիստ (Բրիտ)
28 Andretti Formula E (ԱՄՆ) Andretti ATEC-03 Անտոնիո դա Քոշտա (Պոր)
36 DS Virgin Racing (Բրիտ) DS Virgin DSV-03 Ալեքս Լին (Բրիտ)
66 Audi Sport ABT Schaeffler (Գեր) Audi e-tron FE04 Դանիել Աբտ (Գեր)
68 NIO Formula E Team (Բրիտ) NextEV NIO Sport 003 Լուկա Ֆիլիպի (Իտա)
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: