Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

VOLVO-ն ներկայացրեց ամբողջովին էլեկտրական ավտոբուսը
06 Նոյեմբեր 2017

Հանրահայտ շվեդական կոնցերնի Volvo Buses ստորաբաժանումը ներկայացրել է ամբողջովին էլեկտրական ավտոբուսի նոր տարբերակը՝ Volvo 7900 Electric-ը, որն այժմ սարքավորված է ավելի տարողունակ մարտկոցներով: Հաճախոդրները կարող են ընտրել երեք օպցիաներից մեկը՝ 150, 200 և 250 կՎժ, որոնցից ամենահզորը ունակ է ապահովել մինչև 200 կմ անխափան ընթացք մեկ լիցքավորումով: 

Volvo-ն առաջարկում է լիցքավորումն իրականացնելու  երկու եղանակ՝ Եվրոպայում որպես ստանդարտ ընդունված CCS Combo միակցիչի և OppCharge ինտերֆեյսի միջոցով (վերջինը նախատեսված է տանիքից լիցքավորելու համար): Ավտոբուսի նորացված տարբերակը հասանելի կլինի հաջորդ տարվա երկրորդ կեսից: 

Էլեկտրական ավտոբուսները վաճառվում են որպես ամբողջական լուծում, և Volvo-ն հոգ է տանում թե փոխադրամիջոցի, թե մարտկոցների տեխսպասարկման մասին՝ ֆիքսված ամսական վճարի դիմաց: 

Ստորև ներկայացնում ենք Volvo 7900 Electric-ի վերաբերյալ մի քանի կարևորագույն տվյալներ:
Ամբողջովին էլեկտրական, երկու սռնիով 12 մետր երկարությամբ երեքդռնանի քաղաքային ավտոբուս՝ ցածր հատակով 
Անձայն և առանց արտանետումների շահագործում
Շուրջ 80%-ով ավելի քիչ էներգիայի սպառում համապատասխան դիզելային տարբերակների հետ համեմատ
Երեք տարողունակության մարտկոց՝ 150, 200 կամ 250 կՎժ
Կարող է լիցքավորվել OppCharge կամ CCS եղանակներով (250 կՎժ տարբերակը միայն CCS միակցիչով)
Մեկ լիցքավորումով հաղթահարվող տարածությունը կազմում է 200 կմ՝ կախված տեղանքից և վարելու պայմաններից
Որպես օպցիա առաջարկվում է Volvo-ի ղեկային կառավարման առաջադեմ Volvo Dynamic Steering (VDS) համակարգը և հետիոտներին ու հեծանվորդներին հայտնաբերող Pedestrian and Cyclist Detection Warning անվտանգության համակարգը:

Հական Ագնեվալը՝ Volvo Buses ստորաբաժանման նախագահը, շեշտում է.
«Սա մեր էլեկտրական փոխադրամիջոցների շարքի շատ կարևոր թարմացում է, որը մեր հաճախորդներին տրամադրում է էլ ավելի ճկուն լուծումներ՝ իրենց առօրյա խնդիրները լուծելու համար: Այս ավտոբուսը կարող է շախատել նույնիսկ պիկ ժամերին՝ առանց լիցքավորովելու համար նհարկի կանգառների: Սա հարմար է թե ուղևորների, թե տրանսպորտային կազմակերպությունների աշխատանը կազմակերպելու տեսնակյունից:»



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio