Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ամենը, ինչ սպասում էիք ավտոմեքենայից: Porshe-ն ներկայացնում է հիբրիդային Panamera-ի ամենահզոր տարբերակը:
03 Նոյեմբեր 2017

Ընդամենը $188,400 ԱՄՆ-ում և €188,592 Գերմանիայում: Ահա թե որքան է Porsche-ն գնահատում նոր  Panamera Turbo S E-Hybrid Sport Turismo մոդելը, այն էլ զուտ բազային տարբերակով: Սա իհարկե ահռելի գումար է ունիվերսալ թափքով ավտոմեքենայի համար, բայց այս դեպքում խոսքը սովորական ընտանեկան փոխադրամիջոցի մասին չէ: Միայն թվերն արդեն կարող են ցնցել՝ 680 ձիաուժ, 850 Նմ ոլորող մոմենտ, մինչև 100 կմ/ժ թափառք ընդամենը 3.4 վայրկյանում և մինչև 310 կմ/ժ առավելագույն արագություն:

Միևնույն ժամանակ սա նաև պրակտիկ ավտոմեքենա է, որն առաջարկում է 425 լիտր բեռնավորման տարածք, երբ հետևի նստատեղերը ուղղաձիգ դիրքում են, և մինչև 1,295 լիտր՝ եթե ծալում եք 40:20:40 համամասնությամբ ծալվող էլեկտրակառավարվող նստատեղերը:

Սակայն ամենակարևորն այն է, որ ավտոմեքենան հիբրիդային փլագին է:  Էլեկտրական սարքավորումների հիմքում 14.1 կՎ/ժ մարտկոցն է, իսկապես մեծ առաջընթաց նախկին Panamera S e-Hybrid-ի առաջարկած 9.4 կՎ/ժ մարտկոցի համեմատ:  Այն թույլ է տալիս Turbo S E-Hybrid Sport Turismo-ին մեկ լիցքավորմամբ հաղթահարել  մոտ 50 կմ փորձարկային NEDC ռեժիմում, ինչը հավասարազոր է իրական 35 կմ-ի (EPA չափորոշիչով):  

Հիբրիդային ռեժիմում աշխատելիս՝ ավտոմեքենան ծախսում է մոտ 3 լիտր վառելիք յուրաքանչյուր 100 կմ-ի համար (NEDC), ինչն իսկապես զարմանալի ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ այն սարքավորված չորս լիտրանոց 4.0 V8 բիտուրբո շարժիչով:

Turbo S E-Hybrid մոդելը հանդիսանում է Panamera շարքի առաջատարն ու ներկայացնում է էլեկտրական տեխնոլոգիաների ոլորտում Porsche-ի որդեգրած տեսլականը, որի հիմքում ընկած է Mission E կոնցեպտը: Վերջինիս հիման վրա ակնկալվող զրոյական արտանետումներով սեդանը պատրաստ կլինի այս տասնամյակի ավարտին և ենթադրաբար կպահպանի կոնցեպտի հիմնական տեխնիկական մասնագրերն ու գերժամանակակից դիզայնը:

Այս տեսլականի զարգացումն, ըստ ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեի, կարող է հանգեցնել նաև դիզելային շարժիչներից հրաժարվելուն արդեն 2020 թ.-ից: 




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio