ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հելոուինը նշում են նաև ավտոարտադրողները
31 Հոկտեմբեր 2017
Լուրջ ավտոմոբիլային թեմաներից մի փոքր ցրվելու համար, ձեզ ենք առաջարկում տեսնել, թե ինչպես են նշում Հելոուինը տարբեր ավտոմոբիլային ընկերություններ:
Անցած տարի հետաքրիր հոլովակ էր պատրաստել Hyundai ընկերությունը՝ կոչ անելով ուշադիր լինել հետին տեսադաշտի հայելիներին, քանի որ դա նաև անվտագության երաշխիք է:
Այս սիրված տոնը լավ առիթ է շատերի համար՝ յուրովի ներկայացնելու իրենց ապրանքանիշն ու ավտոմեքենաների առանձնահատկությունները: Օրինակ, Renault-ն գովազդում է Captur քրոսովերի նստատեղերի նոր պաստառապատումը՝ պատմելով վամպիրների երիտասարդ ընտանիքի առօրյայի մասին:

Skoda ընկերությունն էլ իր հերթին պատմություն է ներկայացնում երեխաների և ծնողների հարաբերությունների և միմյանց զարմացնելու ցանկության և ունակությունների մասին:
Ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր տոն լավ առիթ է հաճախորդների հետ շփվելու համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: