Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպայի տասը լավագույն էլեկտրական ավտոմեքենաները
01 Նոյեմբեր 2017

Երեկ արդեն հրապարակել էինք 2017թ առաջին ինը ամիսների ընթացքում վաճառքների լավագուն ցուցանիշները գրանցած էլեկտրական և փլագին ավտոմեքենաների ցանկը: Այսօր էլ ձեզ ենք ներկայացնում բրիտանական Independent էլեկտրոնային ամսագրի հրապարակած «The Best Electric Cars of 2017» վարկանիշային աղյուսակը:

Եվրոպական շուկայում լավագույն էլեկտրական տրանսպորտային միջոցների ցանկը, ինչպես և վաճառքների ցուցակը, գլխավորում է Renault ZOE մոդելը, որը նաև աչքի է ընկնում իր արժեքի համեմատ լավագույն տեխնիկական ցուցանիշներով՝ 41կՎտ/ժ մարտկոցով և մինչև 300 կմ ընթացքի պաշարով: 

Երկրորդ հորիզոնականը բաժին է հասել Tesla Model S-ին, որը արդեն մի քանի տարի է, ինչ վաճառվում է, սակայն շարունակում է մեծացնել իր ներկայությունը շուկայում և հիմնովին ազդել դրա ձևավորման վրա: Իլոն Մասկի ընկերության կողմից նախագծված մեկ այլ մոդել՝ Tesla Model X-ը տեղ է զբաղեցրել վերցերորդ հորիզոնականում:

Առաջատար եռյակը եզրափակում է բավարացի ինժեներների ստեղծած և ողջ BMW կոնցերնի հպարտություններից մեկը հանդիսացող i3 մոդելը, որը թե համապատասխանում է ապրանքանշանի ունեցած իմիջին, թե կարողանում է բավարարել էլեկտրական ավտոմեքենաներ գնող մարդկանց բարդ պահանջներին: 

Զարմանալի է, որ ցանկում ներառված է նաև Toyota Mirai-ը, որն ավելի շատ դիրքավորվում է ջրածնային տեխնոլոգիաների առաջնագծում, սակայն պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ վարկանիշային աղյուսակը կրում է որոշակի սուբյեկտիվ բնույթ:

Ամբողջական ցանկը բերված է ստորև:

1. Renault Zoe
2. Tesla Model S
3. BMW i3
4. Volkswagen e-Golf
5. Hyundai Ioniq
6. Tesla Model X
7. Kia Soul EV
8. Toyota Mirai
9. Nissan Leaf
10. Volkswagen e-Up



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio