ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրական և փլագին հիբրիդների վաճառնքերը նոր ռեկորդ են գրանցում Եվրոպայում:
31 Հոկտեմբեր 2017
Մեկ շաբաթ առաջ արդեն իսկ պատմել էինք Renault էլեկտրական ավտոմեքենաների վաճառքների բարձր ցուցանիշի մասին: Այսօր եկել է ժամանակը՝ ամփոփելու շուկայի ողջ պատկերը և համեմատելու Եվրոպայում և ԱՄՆ-ում 2017թ. առաջին երեք եռամսյակում գրանցված արդյունքները:
Վստահությամբ կարելի է ասել, որ սեպտեմբերը պատմության մեջ գրանցված լավագույն ամիսն էր Եվրոպայում փլագին էլեկտրական մեքենաների վաճառքների առումով: Վաճառնքերը կազմել են շուրջ 33700 ավտոմեքենա, ինչն ապահովել է 32% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրժանի հետ համեմատ:
Սեպտեմբերի բացարձակ առաջատարը Tesla-ն է՝ Model S և Model X տարբերակներով, որոնք միասին վաճառվել են 4662 օրինակով: Ընդհանուր առմամբ վեց մոդել կարողացան հաղթահարել 2000 օրինակի սահմանագիծը՝ ներառյալ արդեն իսկ հիշատակված երկու Tesla-ները, ընդ որում Tesla Model S-ն առաջինն էր՝ 2526 վաճառված ավտոմեքենայով: Մանրամասն աղյուսակը բերված է ստորև: Դասակարգումը կատարված է 2017թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար:
Էլեկտրական փլագին մոդելների վաճառնքերը Եվրոպայում՝ 2017 (հունվար-սեպտեմբեր)*
1 Renault ZOE – 2,306 (23,938)
2 BMW i3 – 2,025 (14,825)
3 Nissan LEAF – 1,387 (14,809)
4 Mitsubishi Outlander PHEV – 2,080 (13,963)
5 Tesla Model S – 2,526 (10,580)
6 VW Passat GTE – 1,264 (9,520)
7 Mercedes GLC350e – 1,191 (9,260)
8 Tesla Model X – 2,136 (8,774)
9 VW e-Golf – 2,041 (7,915)
10 BMW 330e – 1,289 (7,862)
*Առաջին թիվը մատնանշում է սեպտեմբերի վաճառքը, փակագծում տարեկան ցուցանիշն է:
Քանի որ ավանդաբար ավտոմեքենաների վաճառքները Եվրոպայում աճում են տարվա վերջին եռամսյակում, վստահորեն կարելի է նոր ռեկորդներ ակնկալել մինչև տարվա վերջը, այն դեպքում երբ արդեն իսկ գրանցվել է փլագին ավտոմեքենաների շուկայական մասնաբաժնի աճ՝ մինչև – 2.2%: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ավտոմեքենաների շուկան սառեցման փուլում է գտնվում՝ կարելի է եզրակացնել, որ էլեկտրական փոխադրամիջոցների մասնաբաժինը շարունակելու է աճել:
Որպես համեմատություն կարող եք ծանոթանալ նաև ԱՄՆ-ում նմանատիպ ավտոմեքենաների վաճառքներին, որոնք դեռևս զիջում են Եվորոպային ավելի քան 10000 օրինակով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: