ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը ներկայացրեց նոր սերնդի շտապօգնության մեքենա
30 Հոկտեմբեր 2017
Տոկիոյի ավտոսրահում բազում անսովոր ու երբեմն տարօրինակ փոխադրամիջոցների թվում ցուցադրվում էին նաև առօրյա կարևոր նշանակության ավտոմեքենաներ: Դրանց շարքին է պատկանում նաև Նիսսանի առաջարկած նոր սերնդի շտապօգնության մեքենան՝ Paramedic Concept-ը:
Նոր տեխնոլոգիաներով և ֆունկցիաներով հագեցած այս կոնցեպտը հանդիսանում է Նիսսանի կողմից արտադրվող շտապօգնության մեքենաների հինգերորդ սերունդը, որը միևնուն ժամանակ ժառանգել է նախորդ տարբերակների հաջողված լուծումները:
Շտապօգնության նոր սերնդի ավտոմեքենան կառուցված է Nissan NV350 Caravan մոդելի հիման վրա և էլ ավելի կատարելագործված հարմարավետություն է առաջարկում թե պացիենտների, թե բուժազնձնակազմի համար: Ավտոմեքենան սարքավորված է լրացուցիչ լիթիում-իոնային մարտկոցով, որը սնուցում է կենսական կարիքներ հոգացող բուժսարքավորումները, երբ հիվանդները գտնվում են բնակելի վայրերից հեռու կամ անհապաղ միջամտության կարիք է զգացվում:
Նման տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս նաև կրճատել CO2 արտանետումներն ու նվազեցնել դեպի սրահ թափանցող աղմուկը: Ենթադրվում է, որ նոր սերնդի շտապոգնության ավտոմեքենայի վաճառքները կսկսվեն 2018 թ. երկրորդ եռամսյակից Ճապոնիայում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: