ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Honda-ն Տոկիոյի ավտոսրահում ներկայացավ ոչ միայն ավտոմեքենաներով և մոտոցիկլներով:
28 Հոկտեմբեր 2017
Տոկիոյում ավարտված ավտոցուցահանդեսում Honda ընկերությունը բացահայտեց փոքր շարժական կոնցեպտների մի ընտանիք, որը նման չէ մինչ այժմ մեր տեսած ցանկացած բանի: Եվ բնականաբար այս ամնեը էլեկտրական է:
Աչք շոյող Sports EV և Urban EV կոնցեպտներին զուգահեռ ցուցադրված այս հինգ ֆուտուրիստիկ փոխադրամիջոցները, ասես, գլխիվայր են շրջում մեր պատկերացումները հուսալի և հասկանալի ավտոմեքենաների մասին, որոնցով հայտնի է Honda ապրանքանշանը: Եթե կարծում եք, որ ձեր Civic-ի սարքավարումների վահանակը մի փոքր տարօրինակ է, ապա վստահորեն կարելի է ասել, որ դուք դեռ չեք տեսել այս ամենը:
Honda RoboCas կոնցեպտ
Օրինակ՝ կոմպակտ Honda RoboCas կոնցեպտը փոքրիկ էլեկտրական մեքենա է, որը թույլ է տալիս օգտագործել այն զանազան իրավիճակներում: Honda-ում ասում են, որ այն «ստեղծված է՝ իրականացնելու մարդկանց երազանքները:» Այո, երևի: Այն կարող է ծառայել որպես խմիչքների պահարան, եփած նրբերշիկի վաճառակետ, կամ էլ պահակակետ:
Honda Ie-Mobi կոնցեպտ
(արտասանվում է իի-ա մո-բիի – "ԻԻ”-ն ծագում է ճապոներեն "տուն” բառից)
Honda-ի Ie-Mobi Concept ավտոմեքենան նման է RoboCas-ին, սակայն մի փոքր ավելի մեծ է: Այն իրականացված է Honda-ին բնորոշ նոր իմիջային լուծումների ոգով: Այն կարող է էլեկտրաէներգիա մատակարարել տան սարքավորումներին և հակառակը, ինչպես նաև ծառայել որպես առանձին սենյակ: Ճիշտ է՝ ընդամենը հինգ քառակուսի մետր մակերեսով: Հետաքրքիր կլինի իմանալ՝ թե ինչ տեսք կունենա այն ճանապարհների վրա:
Honda Fure-Mobi կոնցեպտ
(արտասանվում է՝ ֆու-ռեյ մո-բիի – "Fure” բառը ծագում է ճապոներեն "Fureai”-ից, ինչը նշանակում է շփում, կոնտակտ, կամ հպում)
Honda Fure-Mobi-ն ավելի շատ էլեկտրական անվասայլակ է հիշեցնում, քան ավտոմեքենա: Մարդ-մարդ փոխհարաբերակցության թեմայի շուրջ կառուցած այս կոնցեպտը տեղավորում է երկու մեծահասակի և ավելի շուտ նախատեսված է փակ տարախություններում, քան ճանապարհների վրա շահագործվելու համար: Honda-ն հույս ունի, որ այս կոնցեպտի կոգեշնչի մարդկանց՝ միասին ավելի շատ ժամանակ անցկացնել:
Honda Chair-Mobi կոնցեպտ
Անվասայլակ հիշեցնող ևս մեկ լուծում: Honda Chair-Mobi կոնցեպտը կարող է կրկին օգտագործվել թե դռսում, թե փակ տարածությունների մեջ: Այն կարելի է կարգավորել ըստ բարձրության, իսկ թիկնակը մնում է ուղղահայաց՝ նույնիսկ եթե բարձրանում եք, կամ իջնում եք կտրուկ լանջով: Սակայն ի տարբերություն Fure-Mobi-ի, այս կոնցեպտը նախատեսված է մեկ ուղևորի համար:
Honda Ai-Miimo կոնցեպտ
Մինչ այժմ մենք խոսում էինք երկու, կամ մեկ նստատեղով փոխադրամիջոցների մասին, իսկ հիմա հերթը հասավ մի լուծման, որն ընդհանրապես նստատեղ չունի: Honda Ai-Miimo կոնցեպտը ռոբոտացված ինքնաշարջ սարք է, որը նախագծված է արհեստական բանականության հետագա մարմնավորման և դրա հետ փոխհարաբերակցությունն ապահովելու համար: Honda-ում նշում են, որ կոնցեպտը «նախագծվել է այն հույսով, որ կստեղծվի մի սարք, որն ավելի կլինի, քան պարզապես ապրանքը, այլ կլցնի մարդկանց կյանքը ժպիտներով և հաճելի պահերով, ինչպես տանյին կենդանիներն ու ընտանիքի անդամները:»
Դե մնում է պարզապես սպասել՝ տեսնելու համար, թե այս բազմազան ւ բազմանպատակ կոնցեպտներից որն ի վերջո կդառնա մարդկան առօրյա կայնքի մաս:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: