Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infiniti ինքնավար սեդանը փորձարկվել է Տոկիոյի փողոցներում:
27 Հոկտեմբեր 2017

Nissan ընկերությունը ցուցադրել է ինքնավարման ProPILOT համակարգի հաջորդ սերնդի նախատիպը, որը կկիրառվի սերիական ավտոմեքենաների վրա արդեն 2020թ.-ից: Infiniti Q50 մոդելի հիման վրա ստեղծված ինքնավար ավտոմեքենան առաջին փորձարկումներն անցավ Ճապոնիայի մայրաքաղաքի փոխոցներում: 

Ավտոպիլոտի նախատիպը սարքավորված է արհեստական բանականությամբ, որն իրական ժամանակի ռեժիմով վերլուծում է ճանապարհային իրավիճակը: Այդ հարցում այն հիմնվում է 12 սոնարներից, 12 տեսախցիկներից, 9 ռադարներից, 6 լազերային սքաներներից և տեղանքի գերմանրամասն 3D քարտեզից ստացվող տվայլների վրա:

ProPILOT համակարգը կարող է աշխատել քաղաքում և արագընթաց մայրուղիներում: Այն ակտիվանում է անմիջապես այն պահին, երբ ավտոմեքենայի նավիգացիոն համակարգում ընտրում եք ձեր երթուղու վերջնակետը:  

Առաջին սերնդի ProPILOT համակարգով սարքավորված առաջին ավտոմեքենան Nissan Serena մինիվենն էր: Ավելի ուշ ավտոպիլոտը տեղադրվեց նաև էլեկտրական Leaf-ի, ինչպես նաև X-Trail և Rogue քրոսովերների վրա: 2017 թ. ինքնավար համակարգը հասանելի դարձավ Nissan Qashqai մոդելի վրա:

ProPILOT-ի ներկայիս տարբերակն աշխատում է ճանապարհային գծանշմանն ու ավտոմեքենայի առջևից ընթացող տրանսպորտային միջոցներին հետևող տեսախցիկի օգնությամբ:  Ավտոպիլոտն աշխատում է 30-ից 100 կիլոմետր/ժամ արագության պայմաններում: Վտանգի հայտնաբերման դեպքում ինքնավար ավտոմեքենան ունակ է ինքնուրույն դանդաղել՝ ընդհուպ մինչև ամբողջական կանգառը:

Ստորև բերված տեսանյութը պատմում է Տոկիոյում անցկացված փորձարկման մասին:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio