ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Yamaha-ն զարմացրեց ապագայի մոտոցիկլի իր կոնցպետով (տեսնայութ):
26 Հոկտեմբեր 2017
Ինչպես և ամեն տարի՝ այս անգամ էլ Տոկիոյի ավտոսրահը հարուստ է զանազան կոնցեպտներով, որոնց հիմնական «մատակարարներն» են ճապոնական ընկերություններն են: Բնականաբար, դրանց թվում չէր կարող չլինել նաև Yamaha ընկերությունը, որը ցուցադրեց ասես ապագայից հյուր եկած հրաշք-մոտոցիկլը:
Այս ֆուտուրիստական փոխադրամիջոցը թերևս մեկ բացասական կողմ ունի՝ այն չի կարողանում թռչել: Եվ եթե այն այսքան նման չլիներ մոտոցիկլներին, մասնավորապես՝ իր արտաքինով, կարելի կլիներ մտածել, որ մեր առջև ուղղակի հերթական ռոբոտն է:
Այս ապարատի արհեստական բանականությունն ունակ է ճանաչել տիրոջը դեմքով, կարող է փոխհամագործակցել մարդու հետ և օգնել նրան զանազան ճանապարհային իրավիճակներում: Այլ կերպ ասած՝ պիլոտն ու մեքենան պետք է հասնեն ամբողջական ներդաշնակության: Yamaha-ն դա անվանում է ճապոներեն «Կանդո» բառով, որը նշանակում է «միաժամանակ խորը բավարարվածության և ինչ-որ բացառիկ բանի հետ հանդիպումից առաջացող ուժեղ հուզմունքի զգացում»:
Motoroid-ը, բնականաբար, աշխատում է էլեկտրական էներգիայով, որը կուտակվում է սարքի երկու կողմից տեղադրված փայլուն «տակառիկներում»: Ստորև բերված տեսանյութը գաղափար է տալիս այն մասին, թե ինչպես է աշխատում Yamaha-ի հրաշք-սարքը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: