ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն առաջինն է Եվրոպայում էլեկտրական ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշներով:
24 Հոկտեմբեր 2017
2017թ. առաջին ինը ամիսների ընթացքում Renault-ն ավելի շատ էլեկտրական ավտոմեքենա է վաճառել, քան ողջ նախորդ տարվա ընթացքում: Այդ ցուցանիշը կազմում է 26 800 միավոր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ընկերությունը հեշտությամբ կհաղթահարի նաև տարեկան 30 000 ցուցանիշը:
Միայն սեպտեմբերին Renault էլեկտրական ավտոմեքենաների վաճառքն աճել է 23%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքների նկատմամբ՝ կազմելով 2 758 միավոր: Այս ամենի մեջ Renault ZOE ավտոմեքենաներին բաժին է ընկնում 2350-ը, ինչը կազմում է Renault մարդատար ավտոմեքենաների համաշխարհային վաճառքների շուրջ 1,2%-ը (հիշեցնենք, որ ZOE շարքը վաճառվում է միայն Եվրոպայում): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Renault Kangoo Z.E. մոդելը (400-ից ավել վաճառք սեպտեմբերին և ավելի քան 2,600 օրինակ տարվա սկզբից):
Եթե դիտարկենք ZOE ավտոմեքենաների ընդհանուր վաճառքները՝ սկսած 2012թ.-ին շարքի առաջին ներկայացման պահից, ապա այն կազմում է ավելի քան 85 000 օրինակ, որից 24 000-ը վաճառվել է այս տարի: Սա նշանակում է, որ Renault ZOE-ն այս տարի էլ կմնա առավել շատ վաճառվող էլեկտրական ավտոմեքենան Եվրոպայում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մոտակա մրցակից՝ Nissan LEAF-ը զիջում է համարյա 10 000 օրինակով, իսկ ճապոնական ապրանքանշանի դիլերներն արդեն իսկ գրեթե դադարեցրել են վաճառքները՝ սպասելով բոլորովին վերջերս ներկայացված նոր մոդելին:
Միայն 2018-ին կարելի է ակնկալել Renault ZOE-ի և Nissan LEAF-ի իսկական առճակատում, որին մեկ տարի անց, հավանաբար, կարող է միանալ նաև Tesla Model 3-ը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: