Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎՈԼՎՈՆ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ
12 Մարտ 2013 ՎՈԼՎՈՆ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ

"ՖՈՐԱ" ընկերությունը` Volvo ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, թողարկեց մակնիշի պաշտոնական հայալեզու կայքը: Այսուհետ հանրահայտ շվեդական մակնիշի սիրահարները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալ մոդելային շարքին, հայաստանյան շուկայում ներկայացված մոդելեների մանրամասն տեխնիկական մասնագրերին, գներին ու կոմպլեկտավորումներին: Առանձնակի ուշադրություն է դարձված Volvo-ի հպարտությունը հանդիսացող ակտիվ և պասիվ անվտանգության բազում համակարգերի մանրամասն նկարագրությանը: Կայքի այցլեուները volvocars.am հասցեով կարող են ոչ միայն կարդալ այս ոճային մեքենաների զարմանահրաշ ունակությունների մասին, այլև դիտել տարբեր տեսանյութեր, որոնք ակնառու կերպով ներկայցնում են բազում ժամանակակից համակարգերի հուսալի աշխատանքը: 

Ընկերությունում հավաստիացնում են, որ հայալեզու կայքի առկայությունը թույլ կտա ավելիկ սերտ կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ` նրանց ուշադրությանը ներկայացնելով հատուկ առաջարկներ, ակցիաներ և բոնուսներ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio