ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բոլորովին նոր RANGE ROVER VELAR-ի վաճառքներն սկսված են
09 Հոկտեմբեր 2017Նոր RANGE ROVER VELAR. եզակի ավտոմեքենա, որի կերպարն ուղղված է ապագային, տեխնոլոգիաներն առաջ են անցնում ժամանակից, իսկ արտաճանապարհային հատկություններն ապշեցնում են երևակայությունը:
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է ամբողջովին նոր Range Rover Velar-ը: Ամենագնացը, որի համաշխարհային շնորհանդեսը տեղի ունեցավ Լոնդոնի Դիզայնի թանգարանում 2017թ.-ի մարտի 1-ին, իր արժանի տեղն է զբաղեցնում Range Rover Evoque և Range Rover Sport ավտոմեքենաների միջև: Այս շքեղ ավտոմեքենան հարմարավետության, վայելչության և off-road հնարավորությունների մարմնավորում է: Range Rover Velar-ը զինված է նորարարական տեխնոլոգիաների մեծ արսենալով, որոնց շնորհիվ երթևեկելը դառնում է ավելի հաճելի ու հարմարավետ:
Range Rover Velar-ը կատարյալ ավտոմեքենա է ցանկացած իրավիճակի և ճանապարհային բոլոր պայմանների համար: Այն սովորականի սահմանները թևակոխելու Land Rover-ի ձգտման կատարյալ մարմնավորումն է: Velar-ը ստեղծվել է զրոյից Jaguar Land Rover-ի ալյումինե թեթև ճարտարապետության հիմքի վրա: Այս մոդելի կառուցվածքը սահուն երթի, տնտեսման և արտաճանապարհային հնարավորությունների երաշխիքն է: Նոր մոդելը շարունակում է Range Rover-ի նորարարությունների պատմությունը՝ համատեղելով առաջատար տեխնոլոգիաները, տպավորիչ դիզայնը և դետալների հանդեպ բացարձակ ուշադրությունը:
Range Rover Velar ավտոմեքենան ստեղծվել է Մեծ Բրիտանիայում և թողարկվելու է ընկերության՝ Սոլիհալ քաղաքում գտնվող գործարանում: Մոդելը հասանելի է աշխարհի ավելի քան 100 շուկաներում, իսկ Հայաստանում վաճառքների մեկնարկը տրված է հոկտեմբերի 6-ից Jaguar Land Rover-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում»-ի ավտոսրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: