ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը 85-րդն է աշխարհում ճանապարհների որակի ցուցանիշով
07 Հոկտեմբեր 2017
Մինչ մենք դեռևս մտահոգվում ենք «Հյուսիս-Հարավ» մայրուղու ճակատագրով և հաշվում՝ քանի տասնամյակ կտևի շինարարությունը ու քանի միլիարդ դոլար կխլի, եթե շարունակվի նույն տեմպերով, Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները հրապարակել են Global Competitiveness Index վարկանիշային աղյուսակը: Մոտ չորս հարյուր էջանոց այս փաստաթղթի կետերից մեկն էլ վերաբերում է ճանապարհների որակին: Այդ ցուցանիշով Հայաստանը զբազեցրել է 85-րդ տեղը:
Մեր հարևաններից Վրաստանը 82-րդն է, իսկ Ադրբերջանը գրավել է 36-րդ հորիզոնականը, որը լավագույն ցուցանիշն է հետխորհրդային երկների համար: Հետաքրքիր է, որ Հայաստանը ճանպարհների որակով զիջել է նույնիսկ Թաջիկստանին (70-րդ հորիզոնական), բայց առաջ է անցել, օրինակ, Լատվիայից (107-րդ հորիզոնական) և Ռուսաստանից (114-րդ հորիզոնական):
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Միացյալ Արաբական էմիրությունները, իսկ երկրորդ ու երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սինգապուրն ու Շվեյցարիան: Մեծ համբավ վայելող գերմանական ճանապարհները 15-րդն են՝ զիջելով ԱՄՆ-ին (10-րդ հորիզոնական): Իսկ ամենավատ ճանապարհներն աշխարհում բաժին են հասել Հաիթիին, Կոնգոյին և Մավրիտանիային:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: