ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ն առաջարկում է էլեկտարական ավտոմեքենաների լիցքավորման անվճար տարբերակ:
04 Հոկտեմբեր 2017
Արդեն մի քանի տարի է, ինչ Nissan ընկերությունը փորձարկում է զանազան V2G (Vehicle-to-Grid) համակարգեր, որոնք կոչված են՝ թույլ տալ էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերին օգատգործել իրենց փոխադրամիջոցների մարտկոցները կենցաղային էլեկտրական ցանցերը սնուցելու և անվճար էլեկտրաէներգիա ստանալու համար:
Այս ուղղությունն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է խոշոր ավտոարտադրողների ուշադրության կենտրոնում: Այսպես, 2015 թ. տնային մարտկոցների օգտագործման հնարավորության մասին բարձրաձայնեց Tesla-ն, իսկ անցած տարի Իլոն Մասկի ընկերությանը միացան նաև Merecedes-ն ու Renault-ն:
Սակայն Nissan-ի մոտեցումը մի փոքր այլ է: Նոր Nissan Leaf-ի թողարկմանը զուգահեռ՝ Nissan Intelligent Mobility հայեցակարգի շրջանակներում ներկայացվեց լիովոին նոր EV համակարգ, որը ներառում է նաև V2G հնարավորությունը: Այն հիմնված է մարտկոցների xStorage կոչվող բլոկի աշխատանքի վրա, որը թույլ է տալիս էլեկտրաէներգիան հաղորդել երկու եղանակով՝ թե լիցքավորման պատից դեպի ավտոմեքենա, թե՝ հակառաակ ուղղությամբ:
Nissan-ում հայտարարում են, որ Eaton ընկերության հետ համատեղ նախագծված բլոկը միայն Եվրոաայում ընդամենը երեք ամսում վաճառվել է 1000-ից ավել օրինակով, իսկ մինչև 2018 թ. մարտը այդ ցուցանիշը կհասնի 5000 օրինակի: Ընկերության նպատակն է՝ 2020 թ. ավարտել 100 000 վաճառված օրինակ ցուցանիշով:
Համակարգն արդեն իսկ երկար ժամանակ փորձարկվել է Դանիայում, և ստացված արդյունքները թույլ են տալիս ճապոնական ընկերությանը վստահորեն պնդել, որ այս համակարգի շնորհիվ էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան ոչ միայն լիցքավորել իրենց փոխադրամիջոցները, այլև անհրաժեշտության դեպքում «հետ վաճառել» էլեկրտրաէներգիան ցանցին, ինչի շնորհիվ իրենց սպառած էլեկտրականությունը կդառնա գրեթե անվճար: Բնականաբար, այս գործընթացը կախված կլինի նաև տվյալ երկրի էներգահամակարգի հնարավորություններից և գործող սակագնային ռեժիմներից:
Nissan-ը պատրաստվում է այս համակրգը փորձարկել նաև Մեծ Բրիտանիայում, ինչից հետո արդեն ավելի պարզ կդառնան այլ երկներում դրա կիրառելիության հեռանկարները:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: