ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր Ford Fiesta-ն արժանացել է EuroNCAP կազմակերպության հինգաստղանի վարկանիշի
06 Սեպտեմբեր 2017
Սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ լիովին նոր Ford Fiesta ավտոմեքենան արժանացել է EuroNCAP անկախ փորձագիտական կազմակերպության կողմից շնորհվող անվտանգության 5 աստղ գնահատականի:
Fiesta-ն, որ համարվում է Եվրոպայում վաճառվող փոքր ավտոմեքենաներից տեխնոլոգաիպես ամենահագեցածը, առաջարկում է անվտանգության բազում համակարգեր, որոնց նպատակն է նվազագույնի հասցնել վթարների ժամանակ ուղևորներին և հետիոտներին սպառնող վտանգը: Դրանց առկայությունն ու արդյունավետ աշխատանքը թույլ տվեցին EuroNCAP-ին ավտոմեքենային շնորհել առավելագույն միավորներ մեծահասակ և մանկահասակ ուղևորների պաշտպանության համար՝ 87 և 84 տոկոս համապատասխանաբար: Fiesta-ն առավելագույն միավորների է արժանացել նաև մեքենա-մեքենա կողային հարվածի, ինչպես նաև անշարժ օբյեկտների հետ դիմային և կողային բախումների սիմուլյացիայի ժամանակ:
"EuroNCAP-ի վերջին ստանդարտները դարձել են ավելի խիստ, քան երբևէ, շեշտադրում կատարելով այն նոր տեխնոլոգիաների վրա, որոնք ունակ են օգնել վարորդներին խուսափել վթարներից, - ասում է Ջո Բակայը, Ford of Europe-ի ապրանքի զարգացման գծով փոխտնօրենը: - Fiesta-ն այժմ կարող է վերադարձնել վարորդին երթևեկության շարք և միևնույն ժամանակ հետևել ճանապարհին շարժման ուղղությամբ՝ օգնելով վարորդին հայտնաբերել և խուսափել վտանգներից:”
Վարորդին օժանդակող տեխնոլոգիաների աշխատանքի հիմքում ընկած են երկու տեսախցիկ, երեք ռադար և տասներկու ուլտրաձայնային ցուցիչ, որոնք թույլ են տալիս աշխատացնել այնպիսի համակարգեր, ինչպիսին են կայանմանն օժանադակող (Active Park Assist with Perpendicular Parking), ադապտիվ քրուիզ-կոնտրոլ (Adaptive Cruise Control), հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման (Auto High Beam), կույր գոտիների վերահսկման (Blind Spot Information System), հետևից մոտեցող ավտոմքենաների հայտնաբերման (Cross Traffic Alert), տարածության վերահսկման (Distance Indication), վարորդի նախազգուշացման (Driver Alert), վթարային նախազգուշացման (Forward Collision Warning), երթևեկության շարքի պահպանման (Lane Keeping Alert) և ճանապարհային նշանների ճանաչման (Traffic Sign Recognition) համակարգերը:
Այսպիսով, Fiesta-ն դարձավ 5 աստղի արժանացած Ford-ի 12-րդ ավտոմեքենան՝ միանալով B-MAX, Edge, Focus, Galaxy, Kuga, Mondeo, Ranger, S-MAX, Tourneo Courier, Transit և Tourneo Custom մոդելներին:
Լիովին նոր Fiesta-ն արդեն վաճառվում է Եվրոպայում՝ մի քանի հարուստ համալրումներով: Հայաստանում դրա հասանելիությունը կարելի է ճշտել Ford-ի պաշտոնական դիլեր "Ֆորա” ընկերությունից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: