Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BRABUS-ը ներկայացրել է 900 ձ.ուժ հզորությամբ կաբրիոլետը
02 Սեպտեմբեր 2017

Գերմանական Brabus թյունինգային աթելյեն ներկայացրել է իր նոր նախագիծը՝ 900 ձ.ուժ հզորությամբ բաց տանիքով Mercedes-Benz S-Class ավտոմեքենան, որն ընկերությունում համարում են ամենաարագ ու հզոր կաբրիոլետն աշխարհում: Ավտոմեքենան հասանելի կդառնա լայն հասարակությանը սեպտեմբերի կեսին Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահում: 

Mercedes S 65 ավտոմեքենայի հիմքի վրա կառուցած այս նորույթը սարքավորված է տասներկուգլանանոց բիտուրբո շարժիչով, որի ծավալը հասցված է 6,3 լիտրի: Ավտոմեքենան ստացել է ներթողման և արտազատման նոր համակարգեր, կատարելագործված յոթաստիճան ավտոմատ փոխանցումատուփ և ավելի բարձր շփման Brabus-ի ֆիրմային դիֆերենցիալ՝ 40 տկոս բլոկավորմամբ:  

Ուժային ագրեգատի հզորությունը մեծացել է 270 ձ.ուժ, իսկ առավելագույն ոլորող մոմենտը հասցվել է 1500 Նմ, որը սակայն պարտադրողաբար սահմանափակված է 1200 Նմ հատուկ էլեկտրոնային սահմանափակչի շնորհիվ: 
Հետևի քարշակմամբ այս կաբրիոլետը 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է ընդամենը 3,9 վայրկյանում, ինչը երկու տասներորդական վայրկյանով ավելի արագ է, քան ստանդարտ Mercedes AMG S65 Cabriolet մոդելի ցուցանիշը: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ: 

Կաբրիոլետը սարքավորված է նաև արտանետման ակտիվ համակարգով, որի ձայնի բարձրությունը կարելի է կարգավորել ղեկի վրա առկա կոճակով: Այն ստացել է թափքի ձևավորման նոր կարբոնային տարրեր, վերակարգաբերված կախոց, 21-դյույմանոց սկավառակներ՝ առջևի 255/35 չափսի  և հետևի 295/30 չափսի անվադողերով: 

Brabus-ն առաջարկում է ջեռք բերել արդեն իսկ պատրաստի 900-ուժային ավտոմեքենան, ինչպես նաև ձևափոխել շահագործվող S 65 ավտոմեքենաները: Սակայն վերաձևափոխման գները դեռևս չեն հայտարարվում



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio