Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. BMW i3-ը երնթարկվել է արտաքին փոփոխությունների և ստացել է նոր սպորտային փաթեթ
01 Սեպտեմբեր 2017

Այս շաբաթ BMW-ն ցուցադրեց իր առաջատար էլեկտրական ավտոմեքենայի՝ BMW i3-ի 2018թ. մոդելը: 
Եթե դուք i3 ծրագրի երդվյալ երկրպագու չեք, ապա երևի առանձնակի տարբերություններ չեք տեսնի հին ու նոր մոդելների միջև, մանավանդ էլեկտրական ագրեգատների առումով, սակայն իրականում այն ենթարկվել է մի քանի զգալի փոփպոխությունների:  

Այն դեռևս համալրվում է նույն 33 կՎտ/ժ մարտկոցով, որն ապահովում է մոտ 200 կմ վազք: Գրեթե հատակի մակարդակին տեղադրված լիթիում-իոնային բարձր լարման մարտկոցն ապահովում է մինչև 300 կմ վազք NEDC (New European Driving Cycle) ցիկլում,  235-ից 255 կիլոմետր WLTP (Worldwide Harmonised Light Vehicle Test Procedure) ցիկլում և մինչև 200 կիլոմետր առօրյա գործածման ժամանակ: Նոր BMW i3 մոդելի էլեկտրաէներգիայի խառը ծախսը NEDC ցիկլում կազմում է 13.6-ից մինչև 13.1 կՎտ/ժ յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար:

Անցած տարի ներկայացված նոր մարտկոցը առավելություն տվեց BMW-ին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների շարքում, սակայն արդեն այս տարի այդ առաջատարի դիրքերը գրավում են Chevy Bolt EV, Tesla Model 3 և Renault Zoe ավտոմեքենաները:

Արտաքին տեսքի թարմացումն աննշան է, սակայն նկատելի: 
Առջևի և հետևի թափարգելների վերաոճավորումն ընդգծում է ավտոմեքենայի լայնությունն, ինչը լրացուցիչ անգամ վլկայում է երկու մոդելների սպորտային խառնվածքի մասին և մատնանշում դրանց կառավարելիության առավելությունները: Այս տպավորությունն ամրապնդում են ավտոմեքենայի հետնամասի ամբողջ լայնությամբ իրականացված քրոմապատ լրամշակումը և բեռնախցիկի դռան արտաքին ծայրերին առկա eDrive նշանները: 

Ստորև բերված նկարները պատկերում են տարբերությունները: 

Առավել նշանակլից թարմացումը նոր սպորտային փաթեթն է, որը ստացել է BMW i3s անվանումն ու ունի մի փոքր ավելի հզոր շարժիչ (135 կՎտ/184 ձ.ուժ ընդդեմ 125 կՎտ/170 ձ.ուժ) և նոր սպորտային կախոց: 
BMW-ում նշում են, որ նոր i3-ի սպորտային տարբերակը կարող է արագանալ 0-ից մինչև 100 կմ/ժ 6.9 վայրկյանում:
Սպորտային մոդելը նաև 40 մմ ավելի լայն է սովորոկան տարբերակից և առանձնանում է արտաքին դիզայնի եզակի տարրերով: Երկու տարբերակի համար էլ հասանելի է BMW iDrive վարորդական ինտերֆեյսը, որն ապահովում է էլ ավելի բարձր մակարդակի կառավարելիություն և հարմարավետություն: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio