ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր էլեկտրական ինքնակառավարվող կոնցեպտ Daimler-ից
30 Օգոստոս 2017
Ֆրանկֆուրտի ավտոսրահի բացումից մեկ շաբաթ առաջ Daimler ընկերությունը ներկայացրեց "smart vision EQ fortwo” կոնցեպտը, որն արտահայտում է էլեկտրական, ինքնակառավարվող և ընդհանուր շահագործման համար նախատեսված ավտոմեքենաների ապագայի մասին կոնցերնի ունեցած տեսլականը:
Ավտոմեքենան կարող է որոշակի պատկերացումներ տալ Smart մոդելի հաջորդ սերնդի վերաբերյալ, որը Հյուսիսային Ամերկայի շուկայում շուտով կառաջարկվի միայն էլեկտրական տարբերակով:
Ընկերության գլխավոր տնօրեն Անեթ Վինքլերն ասում է.:
"smart vision EQ fortwo կոնցեպտն արտահայտում է մեր պատկերացումը քաղաքային մոբիլության ապագայի վերաբերյալ: Սա թերևս ամենառադիկալ կոնցեպտն է ընդհանուր շահագործման համար նախատեսված ավտոմեքենաների ոլորտում: Այն ամբողջովին ինքնակառավարվող է, ապահովում է կապի անսահմանափակ միջոցներ, օժտված է անհատականացման հարուստ օպցիաներով և, բնականաբար, էլեկրտական է: smart vision EQ fortwo կոնցեպտի միջոցով մենք պատկերում ենք այն գաղափարները, որոնք տեղ են գտել Mercedes-Benz Cars ստորաբաժանման CASE ռազմավարական ծրագրի մեջ:”
Smart էլեկտրական ավտոմեքենաների ներկայիս շարքը հիմնականում կրկնում է ավանդական բենզինային տարբերաները՝
Mercedes անվանման տակ, սակայն EQ բրենդն առաջարկում է բոլորովին նոր հենահարթակ: Daimler կոնցերնը, որը հանդիասնում է թե Mercedes-ի, թե Smart-ի սեփականատեր, նախագծել է մի շարք առանձին ծրագրեր էլեկտրական, ինքնակառավարվող և ընդհանուր օգտագործման ավտոմեքենաների ոլորտում, սականյն ներկայումս, շատ այլ ավտոարտադրողների նման, ջանքեր է կիրառում դրանք մեկտեղելու համար:
Գորդոն Վագեները, Dailmler AG կոնցերնի դիզայնի գծով տնօրենն ասում է.
"smart vision EQ fortwo կոնցեպտը մարմնավորում է ապագայի քաղաքային շքեղությունը: Սա միանգամայն նոր մոտեցում է, որն արտահայտվում է տպավորիչ, բայց միևնույն ժամանակ մինիմալիստական դիզայնում: Ներկայացված ավտոմեքենան առանձնանում է խելացի համամասնություններով, արտահայտված անվակամարներով և առանց ավելորդ ելուստների թափքով: Ինտերիերում և էքստերիերում կիրառված բազում թվային մակերևությները կոչված են ապահովել մի նոր մակարդակի հաղորդակցություն մարդկանց և ավտոմեքենաների միջև: Հաճախորդը կարող է ամբողջովին անհատականցնել ավտոմեքենան սեփական նախասիրություններին համապատասխան:”
Daimler-ում հաղորդում են, որ ավտոմեքենան կահամալրվի 30 կՎտ/ժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցով, որն ավելի մեծ է, քան ներկայումս առաջարկվող տարբերակը և կարող է ապահովել մոտ 250 կմ վազք:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: