ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Polestar-ը կարտադրի 1500 հատ «կարբոնային» Volvo S60 և V60 ավտոմեքենա
29 Օգոստոս 2017
Polestar-ը նախապատրաստել է Volvo S60 և V60 ավտոմեքենաների հատուկ սերիա, որը կթողարկվի սահմանափակ 1500 օրինակով: Նոր տարբերակի հիմնական տարրերից մեկն է թափքի կարբոնից պատրաստված աերոդինամիկ «զգեստը», որը մեծացնում է սեղմիչ ուժը 30 տոկոսով:
Բոլոր աերոդինամիկ տարրերը նախագծվել են Polestar ատելյեում՝ ընկերության ավտոսպորտի ոլորտի գործընկեր Cyan Racing ընկերության հետ համատեղ: Նախագծման ընթացքում հաշվի են առննվել WTCC աշխարհի առաջնության ժամանակ Volvo ավտոմեքենաների մասնակցության ընթացքում հավաքած տվյալները: Որոշ տարրեր արդեն իսկ փորձարկվել են S60 մոդելի վրա, որը սեդանների դասում ժամանակին ռեկորդ էր սահմանել Նյուրբուրգրինգում (հետագայում, ճիշտ է, այն գերազանցվել է Alfa Romeo և Porsche ավտոմեքենաների կողքից):
Հավաքածուն ներառում է առջևի սփլիթեր, թափքի շեմքերի վերդիրներ, հետևի սփոյլեր և դիֆուզոր: Այս բոլոր տարրերը պատրաստված են ածխամանրաթելից:
Ընդհանուր առմամբ բազային տարբերակի հետ համեմատ Polestar-ը փոփոխել է շուրջ 250 տարր: Թե սեդանը, թե ունիվերսալը համալրվում են միևնույն 367 ձ.ուժ (470 Նմ) հզորությամբ 2,0-լիտրանոց քառագլան շարժիչով, լիաքարշ համակարգով և ութաստիճան ավտոամտ փոխանցումատուփով:
0-ից մինչև 100 կմ/ժ թափառքը հատուկ սերիայի S60 և V60 ավտոմեքենաներն իրականացնում են համապատասխանաբար 4,7 և 4,8 վայրկյանում, իսկ երկու մոդելների էլ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ:
Լրացումների թվում են նաև կարգավորվող Öhlins մեղմիչները, կանգնակների կարբոնով ուժեղացված առջևի առձգիչները, S/V60 T6 R-Design մոդելից մոտ 80 տոկոսով ավելի կոշտ հետևի զսպանակները, վեցմխոցանի Brembo արգելակները և 245/35 չափսի Michelin Pilot Super Sport անվադողերով 20-դյույմանոց անվասկավառակները:
Արտադրվող 1500 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը կստանա առանձին վահանակ՝ իր եզակի հերթական համարով:
Նոր մոդելի գները դեռևս չեն հայտարարվել:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: