Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz Vision Maybach 6 Cabriolet. ապագայից ժամանած հյուրը:
25 Օգոստոս 2017

Կան ավտոմոբիլային մակնիշներ և ավտոմեքենաներ, որոնք, ասես, «դատապարտված են» մշտ ապես լինել ուշադրության կենտրոնում: Սա մի փոքր ավելին,  քան ամբողջությամբ վերաբերում է Mercedes-ին և դրա շքեղագույն մարմնավորում՝ Maybach-ին: Եվ պատահական չէ, որ Maybach-ի նոր կաբրիոլետը չէր կարող աննկատ մնար, առավել ևս այն պարագայում, որ նոր մեքենան համատեղում է տասնամյակների ավանդույթներն ու գերժամանակակից տեխնոլոգիաները:

Գրեթե վեց մետր (ավելի ճիշտ՝ 5,7 մ) երկարություն ունեցող Mercedes-Benz Vision Maybach 6 Cabriolet-ը հենց Պեբլ-Բիչում ներկայացման պահից դարձավ համաշխարհային սենսացիա: Քսաներորդ դարասկզբին բնորոշ արտ-դեկո ոճով իրականացված թափքը միևնույն ժամանակ ունի տիեզերական տեսք: Տիեզերական տեխնոլոգիաների մասին ես հիշում նաև այն, պահին, երբ հայտվելով սրահում, հայտնաբերում ես դիմային հատվածի ողջ լայնությամբ ձգվող սենսորային վահանակը, որի տվյալները պրոյեկտվում են անմիջապես դիմապակուն՝ վարորդի տեսադաշտում: 

Իսկ ամենամեծ «գաղտնիքը»  թաքնված է նոր Maybach-ի կապոտի տակ: Խոսքը միանգամից չորս էլեկտրական շարժիչների մասին է, որոնք միասին ապահովում են 750 ձ.ուժ հզորություն: 0-ից մինչև 100 կմ/ժ արագությունն ավտոմեքենան հավաքում է ընդամենը 4 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ: Մեկ լիցքավորմամբ այս շքեղագույն ավտոմեքենան կարող է անցնել գրեթե 500 կմ: 

Այսպիսով էլեկտրական տեխնոլոգիաները ճանապարհ են սկսում հաղթել նույնիսկ ավանդաբար պահպանողական համարվող գերշքեղ ավտոմեքենաների դասում: Ապագան, որը մի քանի տարի առաջ դեռևս մշուշոտ էր, թվում է՝ մոտենում է յոթմղոնանոց քայլերով:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio