ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է KAPTUR EXTREME ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՍԵՐԻԱՆ
23 Օգոստոս 2017
Renault Kaptur-ն արդեն հասցրել է գրավել երիտասարդ, ժամանակակից լսարան, որն առավել գնահատում է Renault-ի վառ ու անկրկնելի ֆիրմային ոճը: 2017 թ. սեպտեմբերին Renault ընկերությունը թողարկում է EXTREME սահմանափակ սերիան, որը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ուզում են ընդգծել իրենց անհատականությունը, մեծ ուշադրություն են դարձնում ոճին և նոր տեխնոլոգիաներին:
Kaptur EXTREME-ի գլխավոր առանձնահատկությունն է դիմային ամբողջովին լուսադիոդային օպտիկան՝ Pure Vision տեխնոլոգիայով, որի շնորհիվ Renault Kaptur-ը դարձել է ավելի արտահայտիչ: Լուսադիոդային օպտիկայի և շրջադարձի ցուցիչների դինամիկ գծերի համադրությունը, որը եզակի է այս սեգմենտի ավտոմեքենաների համար, լրացնում է Kaptur EXTREME-ի ոճային արտաքինը:
Renault Kaptur EXTREME մոդելը հասանելի է նոր էքսկլյուզիվ գույնով, որը նախկինում ներկայացված չէր Kaptur-ի ներկապնակում՝ «Փղոսկր» դարչնագույն տանիքով: Սահմանափակ սերիայի էլեգանտ արտաքինը լրացնում են թեթևաձույլ 17” Steppe անվասկավառակները, իսկ թափքի կողաթևերը զարդարում է EXTREME գրվածքով նշանը:
Kaptur EXTREME-ը հասանելի է նաև չորս գունային համադրությամբ. «Դարչնագույն շագանակ» և «Սև մարգարիտ»՝ սև կամ փղոսկրի գույնի տանիքով:
Kaptur EXTREME-ի արտաքին դիզայնի ոճային իրականացումն իր շարունակությունն է գտնում ինտերիերի ձևավորման մեջ, որտեղ կիրառված են սրահի լրամշակման նոր նյութեր: Նստատերը պաստառապատված են դարչնագույն էքսկլյուզիվ կոմբինացված կաշվով՝ ծակոտկեն դեկորատիվ ներդիրներով և ոճային անցակարով: Արմնկակալները, դռների ներսի հատվածն ու ղեկը նույնպես պաստառապատված են կաշվով՝ բեժ դարձակարով և EXTREME լոգոտիպով: Ի հավելումն այս ամենին Kaptur EXTREME-ի շեմքերին տեղադրված են չժանգոտող պողպատից վերդիրներ սահմանափակ սերիայի անվանումով:
EXTREME սահմանափակ սերիան համալրված է մի շարք լրացուցիչ ֆունկցիոնալ սարքավորումներով, որոնց թվում են.
• Հետին տեսադաշտի էլեկտրաքրոմային հայելին՝ ավտոմատ մգեցման ֆունկցիայով
• Կլիմատ կոնտրոլի բլոկի լուսնագույն լուսավորումը
• Արևապաշտպան հովարների հայելու լուսավորումը
Kaptur EXTREME-ն առաջարկվում է երեք մոդիֆիկացիայով. առջևի քարշակով, 1,6 լ շարժիչով և CVT X-Tronic ավտոմատ փոխանցումատուփով, ինչպես նաև 2-լիտրանոց շարժիչով ավտոմատ կամ 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով:
Kaptur EXTREME-ի բոլոր տարբերակներն առանձնանում են հարուստ համալրմամբ, որը ներառում է Media NAV 3.0 մուլտիմեդիա համակարգը 7-դյույմանոց սենսորային էկրանով, երկգոտի կլիմատ-կոնտրոլը, «Ազատ ձեռքեր» բանալի-քարտը, քրուիզ-կոնտրոլը, շարժիչի հեռակա գործարկման Renault Start համակարգը, շրջադարձերի լրացուցիչ լուսավորման ֆունկցիան և այլն:
Նոր սահմանափակ Kaptur EXTREME սերիայի պատվերներն արդեն կարելի է իրականացնել Renault ընկերության հայաստանյան պաշտոնական դիլեր «Մեգնա» ընկերությունում: Renault Kaptur EXTREME-ի վաճառքները կսկսվեն 2017 թվականի սեպտեմբերից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: