ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն Ղազախստանում կազմակերպել էր ամենագնացների մոդելային շարքի փորձարկում
17 Օգոստոս 2017
Օգոստոսի 13-ին Renault ընկերության ջանքերով կայացավ լայնածավալ շրջագայություն, որին հրավիրվել էր «Շանթ» հեռուստաընկերության ավտոլրագրող Երվանդ Ղարիբյանը: Շրջագայությունը իրականացավ Ղազախստանի Իլե-Ալաթաոյի ազգային պարկում, որտեղ փորձարկվեցին Ֆրանսիական Renault մակնիշի արտաճանապարհային և քրոսովերային մոդելները՝ Renault Kaptur-ը և Renault Duster-ը:
Փորձարկվող ամենագնացների թվում էր նաև այս կարճ ժամանակահատվածում արդեն մեծ ճանաչում վայելող Renault Koleos-ը, որն առայժմ հայ սպառողին չի ներկայացվել: Միջոցառման ընթացքում ավտոմեքենաները անցան բավականին լուրջ փորձություններ,որոնք, իհարկե, հաղթահարեցին պատվով: Այս միջոցառումը իր տեսակով արդեն երկրորդ ճանապարհորդությունն էր Renault-ի ներկայացուցչության հրավերով:
Դե ինչ, համոզված ենք նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն և կօգնեն հանրությանը հնարավորինս լավ ծանոթանալ Renault-ի մոդելային շարքի տեխնիկական հնարավորություններին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: