Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infiniti-ն ներկայացրեց 40-ականների ոճով իրականացված ամբողջովին էլեկտրական Prototype 9 կոնցեպտը
15 Օգոստոս 2017

Infiniti ընկերությունը ներկայացրեց Prototype 9 կոչվող կոնցեպտը, որը լայն հանրությանը կցուցադրվի սույն թվականի օգոստոսի 20-ին Փեբլ-Բիչում կայանալիք Էլեգանտության մրցույթում: Քառասնական թվականների Գրան-պրիներին մասնակցող ավտոմեքենաների ոճով իրականացված ավտոմեքենան մի մեծ ժամանակային թռիչք է կատարել, ինչի վկայությունն է դրա կապոտի տակ տեղադրված լիովին նոր սերնդի էլեկտրական շարժիչը, որը նույնպես դեռևս նախատիպային փուլում է:
Թափքի պողպատյա պանելները, որոնք մշակվել են ձեռքով, տեղադրված են խողովակային շասիի վրա: Ռադիատորի վանադակաճաղն ու կողային օդանցքները կապ են ստեղծում ընկերության ժամանակակից մոդելների հետ: Ինտերիերը զուրկ է ցանկացած ավելորդություններից, նստատեղերը լրամշակված են սև կաշվով և կարմիր դարձակարով:
Ավտոմեքենայի գլխավոր հանգույցը 30 կՎտ/ժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցն է, որի շնորհիվ շարժիչն ապահովում է 148 ձ.ուժ կամ 320 Նմ ոլորող մոմենտ: Որոշ մասնագետներ ենթադրում են, որ այս ագրեգատը կարող է կիրառվել նաև նոր Nissan Leaf-ում: 
Մոդելի անվանումը ծագել է ինը թվանշանի ճապոներեն անվանումից՝ «Kyuu», որը համահունչ է Infiniti-ի ներկայիս մոդելային շարքի համար կիրառվող Q հնչյունին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio