Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպիսի՞ն կարող է լինել ապագա Volvo XC40 քրոսովերը:
26 Հուլիս 2017

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնց վրա կարելի է տեսնել ապագա Volvo XC40 քրոսովերի հնարավոր տեսքը: Լուսանկարները հրապարկավել են Instagram սոցիալական ցանցում գրանցված Volvo.lov էջում, որը վերարտադրել էր շվեդական ընկերության գերմանական կայքի պատկերները: 
Ըստ երևույթին նկարները ցանցում էին հայտնվել Volvo-ի գերմանական գրասենյակի անփութության հետևանքով և կարճ ժամանակ անց հեռացվել էին կայքից: 
Նկարներում հստակ երևում է Volvo XC40 մոդելի հետանմասը, որը գրեթե ոչինչով չի տարբերվում նախորդ տարի ցուցադրված 40.1 կոնցեպտից:
Ավտոմեքենայի սերիական արտադրությունը նախատեսված է 2018 թ. երկրորդ կեսից, չնայած դեռևս չի հայտարարվել, թե երբ այն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը: Նոր XC40-ը կառուցվելու է ընկերության նոր CMA (Compact Modular Architecture) հենահարթակի վրա, որը հատուկ ստեղծվել է Volvo-ի ապագա կոմպակտ մոդելների համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio