Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵԾ ՄՐՑԱՎԱԶՔԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
16 Մարտ 2013

Վերջապես: Մարտի  17-ին մեկնարկում է Ֆորմուլա1առաջնության, կամ Թագավորական մրցավազքերի հերթական` 64-րդ մրցաշրջանը: Ըստ ավանդույթի թիմերը հավաքվել են Ավստրալիայում, որտեղ Մելբուրնի Ալբերտ-Պարկ մրցուղում կպարզեն, թե նրանցից որ մեկն է առավել լավ մարզավիճակում մոտեցել առաջնությանը:

Հետևում են մնացել նախապատրաստական ամիսները, Խերեսում ու Բարսելոնայում անցկացված թեստերը, թիմերի կազմերը լրացված են, բոլոր սենսացիոն տեղափոխություններն ու գործարքները կատարված են: Ինչպես միշտ ֆավորիտների թվում են Red Bull-ը` վերջին տարիներին անկասելի Սեբասթիան Ֆեթելով ու Էդրիան Նյուիով,  Ferrari-ն, որի առաջատարն է "հրեշավոր” Ֆերնանդո Ալոնսոն, Merecedes-ը, որը Միխայել Շումախերի փոխարեն կարողացավ անդամագրել Լյուիս Հեմիլթոնին և վերջապես McLaren-ը, որը կորցրեց բրիտանացուն, բայց ձեռք բերեց հեռահաղորդակցման ոլորտի հսկա Telmex-ի փողերն ու դրա կողմից հովանավորվող երիտասարդ Սերխիո Պերեսին: Չմոռանանք և հավակնոտ Lotus-ը, որի բացահայտ առաջատարն է ֆինն Կիմի Ռայկյոնենը: Ասյտեղ են նաև թիմեր, որոնք մի գուցե շատ վաղուց որևէ նշանակալից հաջողությունների չեն հասել, սակայն առանց որոնց դժվար է այսօր պատկերացնել Մեծ Մրցավազքը` Williams-ն ու Sauber-ը:

Բոլորը լի են հույսերով, ունեն նպատակներ ու հստակ խնդիրներ… Տասնինը մրցափուլ` Ավստրալիայից մինչև Բրազիլիա, 5793 կմ 650 մ ընդհանուր տարածություն` չհաշված ազատ մրցելույթներն ու որակավորման փուլերը, որպեսզի թիմերը կարողանան որոշել, թե ով նոյեմբերի վերջին գլխավերևում կպահի բաղձալի գավաթը, իսկ հաջողության դեպքում նաև` երկուսը:

Այսուհետ autoplus.am կայքի թիմը ձեզ հետևողականորեն կներկայացնի 2013թ Ֆորմուլա 1 առաջնության ամբողջ անցուդարձը, մանրամասն ռեպորտաժներով, բացառիկ հարցազրույցներով ու լուսանկարներով:

Բարի գալուստ անդրսահմանային արագությունների, տիեզերական գերբեռնվածություւնների և մարդկային բարձր ոգու աշխարհ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio