ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
LAND ROVER-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ RANGE ROVER EVOQUE-Ի BLACK DESIGN ՓԱԹԵԹԸ
08 Մարտ 2013
Ի տարբերություն շատ
այլ արտադրողներից Land Rover-ը Ժնև չէր բերել որևէ էական նորույթ: Բոլորովին նոր
L 405 Range Rover-ն արդեն իսկ ներկայացվել էր 2012թ. , իսկ Range Rover Sport մոդելի
թարմացմանը պետք է սպասել ավելի ուշ, սակայ ամբողջովին անտեսել շվեյցարական ցուցահանդեսը
անգլիացիները չէին կարող: Որոշում կայացվեց` կենտրոնանալ վերջին տարվա ընթացքում
100 000-ից ավել քանակությամբ վաճառված Range Rover Evoque մոդելի վրա: Այնպիսի թանկ
"խաղալիքի” համար, ինչպիսին իրականում հանդիսանում է այս բեբի-ռեյնջը, թվերն իսկապես
տպավորիչ են: Հջողության ալիքը մարքեթոլոգները որոշեցին թամբել հատուկ փաքթեթի օգնությամբ:
Land Rover-ի ստենդի
կենտրոնական հատվածը զբաղեցրեց Fuji White գույնի Evoque-ը`Dynamic կոմպլեկտավորմամբ
և նախապես տեղադրված Black Design փաթեթով, որն ազատ վաճառքույ կհայտնվի արդեն այս
տարվա ապրիլից: Black Design փաթեթը ևս մեկ
անգամ ընդգծում է Range Rover Evoque-ի վստահ ու սլացիկ արտաքինը, ինչին նպաստում են
հատուկ այս մեքենայի համար ստեղծված էքստերյերի սև տարրեը: Դրանց թվում են 20 դյույմ
տրամագծով 9-շյուղանի սև ներկված թեթևաձույլ անվահեծերը, որոնք նախկինում չէին առաջարկվում
նույնիսկ որպես օպցիա:
Black Design փաթեթը
ստեղծելիս` մեքենայի վարիշյից հանվեցին գրեթե բոլոր փայլուն տարրերը: Արտանետման խողովակները
ստացան Santorini Black գույնը, որը համադրվում է բամպերի սնդուսափայլ սև լրամշակմամբ:
Սև թեման իր շարունակությունն է ստանում առջևի հիմնական և հակամառախուղային մգեցված լուսարձակների մեջ, մինչ դեռ հետևի լուսարձակների մեջ նվազեցվել է մշտական կարմիր առկայծման դրսևորումը: Մեքենայի նոր արտաքինը լարցնում են Santorini Black գույնով իրականացված Range Rover գրառումները մեքենայի կապոտի ու բեռնախցիկի դռան վրա, ինչպես նաև նորացված սպորտային սփոյլերը:
"Վաճառելով 100 000-ից
ավել ավտոմեքենա վաճառքների առաջին ամբողջական տարվա ընթացքում, իսկ դա ավելին է, քան
մեր ցանկացած այլ մոդելը, ու ստանալով 124 տարբեր մրցանակներ` մենք հասանք նրան, որ
Range Rover Evoque-ը դարձավ մեր առավել ցանկալի մոդելը և շարունակում է ցուցաբերել
կայուն աճ”,- ասում է Ջոն Էդվարդսը, ապրանքանշանի բրենդ-տնօրենը:
"Black Design փաթեթի
օգնությամբ մենք ուզում ենք Evoque-ը դարձնել առավել գրավիչ: Դինամիկ և սպորտային կառավարումը,
արտաճանապարհային բացառիկ որակները, շքեղ սրահն
ու ճկուն էքստերյերը թույլ են տալիս յուրաքանչյուր գնորդի անհատականացնել մեքենան ըստ
իրենց ցանկության”,- ավելացնում է Էդվարդսը:
Ավելի վաղ Black
Design-ը ներկայացվել էր Range Rover Evoque Special Edition մոդելի վրա, որն առաջարկվում
էր կուպե ու հինգ դռնանի տարբերակներով և երկու կոնտրաստային գունային լուծումներով`
Sicilian Yellow թափքով ու и Santorini
Black տանիքով և հակառակը:
Range Rover
Evoque-ը համալրվում է տարբեր` թե բենզինային, թե դիզելային շարժիչներով: Առանձնակի
ուշադրության է արժանի 240ձ/ու հզորությամբ Si4 բենզինային շարժիչը, որը համադրվում
է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և լիաքարշ համակարգով: